«Տականքի վերարտադրության բացառումը ենթադրում է երկու հիմնական միջոցառում՝ գործակալական և տնտեսական լյուստրացիա»

Ներկայացնում ենք ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի նախկին աշխատակից, իրավաբան, «Նախախորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանի հարցազրույցի երկրորդ մասը:

Պարոն Ավետիսյանը, անդրադառնալով Աստանայում եւ Աստանայից հետո ստեղծված իրավիճակին, միանշանակ համոզված է,  որ առանց Արցախի Հայաստանի Հանրապետությունը չի կարող կենսունակ լինել, ուստի դեպքերի նման զարգացումն ի վերջո հանգեցնելու է մեր պետականության կորստին:

– Նախախորհրդարանը օրերս հայտարարություն էր տարածել՝ ահազանգելովհամազգային աղետի մասինԻ՞նչ քայլեր են նախատեսվումԵրեկ նաեւ «Հայաստանիգոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումներիներքո» քննարկման ժամանակ նույնպիսի մտահոգություն էին արտահայտելիրավապաշտպան Արթուր Սաքունցը, 1992-1995 թվականներին Հայաստանինախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, «Համաձայնություն» ՀԿղեկավար Դավիթ Շահնազարյանը եւ Թրանսփերենսի Ինթերնեյշնլ»հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:Վերջիններիս հետ համագործակցություն հնարավո՞ր է այս գործընթացի հետկապված:

Նախատեսվում են ազգային-ազատագրական պայքարի ծավալման և դրա միջոցով մեր հայրենիքն ազատագրելու քայլեր: Մեր ժողովրդի համբերության բաժակը շատ մեծ է, բայց արդեն բերնեբերան լցվել է: Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա այն միանգամայն հնարավոր է բոլոր այն ուժերի և անհատների հետ, որոնք ընդունում են ազգային-ազատագրական պայքարը և դրա իրականացման մեթոդներն ու նպատակները:

 Հնարավո՞ր է սկսել հանրաքվե՝ Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելուպահանջով ՀՀ Սահմանադրոության 57-րդ հոդվածին համապատասխանորիհամաձայն «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետականդավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար»: Նման առաջարկ ուներ,եթե չեմ սխալվում, Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը:

Սահմանադրության՝ որպես իրավական ակտի, ընթացակարգով պետական դավաճանության համար նախատեսված նախագահի պաշտոնանկությունը և ժողովրդի բացառիկ սահմանադրական իրավունքով իրականացվող գործողությունները, այդ թվում՝ Նախագահի պաշտոնը զբաղեցնող փաստացի դավաճանին անվստահություն հայտնելու հանրաքվեն, տարբեր բաներ են:

Առաջինի ընթացակարգը նախատեսված է Սահմանադրությամբ, իսկ երկրորդինը՝ ոչ: Գործող Սահմանադրությունը չի ապահովում պետական մարմինների ու պաշտոնյաների կամքից անկախ ժողովրդի կամքն արտահայտելու հնարավորություն:

Քանի որ պետական համակարգի մեջ և դրա միջոցով պաշտոնանկության հանրաքվեի կազմակերպումը բացառված է այն պարզ պատճառով, որ այդ համակարգն ըստ էության իր պարագլուխ-նախագահի հանցակից բանդան է, ուստի այդպիսի հանրաքվե կարող է կազմակերպվել միայն հանրային նախաձեռնության կարգով:

Սակայն այս դեպքում պետական կառավարման համակարգը չի ընդունելու դրա արդյունքները և ժողովրդի կամքը վերահաստատելու նպատակով հարկ կլինի պարտադրել այդ կամքը:

Գործնականորեն հնարավոր է ազգային-ազատագրական պայքարը տանել այս ուղղությամբ և հեռացնել վարչախմբին ու նրա պարագլխին: Սակայն դավաճաններին հեռացնելը գործի միայն մի մասն է:

Վարչախմբին հեռացնելուց հետո հարկավոր է շարունակել պետության կառավարումը, հակառակ պարագայում քաոս կառաջանա և մեր երկիրը կկործանվի:

Միևնույն ժամանակ՝ երկիրը հնարավոր չէ կառավարել բանդայի միջոցով, որի անդամներից է բաղկացած, չնչին բացառությամբ, ներկայիս Ազգային ժողովը: Եվ մեր քաղաքական համակարգն այնքան է ախտահարվել, որ նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավար շերտը, դարձյալ չնչին բացառությամբ, նույնպես բանդայի մաս է կազմում: Այսինքն՝ վարչախմբին հեռացնելուց անմիջապես հետո գործող Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու պարագայում մեր երկրիը դարձյալ կհայտնվի ստրկամիտ, ապաշնորհ և նյութապաշտ մարդկանց կառավարման ներքո:

Ահա այս ամենը հաշվի առնելով, Նախախորհրդարանն առաջարկում է վարչախմբին հեռացնելուց առաջ ստեղծել ժողովրդի կամքը ներկայացնող այընտրանքային խորհրդարան, որն անվանում ենք Հիմնադիր խորհրդարան: Այն պետք է նախ կազմակերպի ազգային-ազատագրական պայքարը, ապա ժողովրդի համախումբ ուժով հեռացնի վարչախմբին, իսկ այնուհետև սահմանի կարճաժամկետ անցումային փուլ և այդ փուլում իրականացնի երկրի կառավարումը, մինչև հնարավոր կլինի երաշխավորել, որ ներքին տականքն այլևս չի կարող վերարտադրվել, որից հետո միայն պետք է կազմակերպել արտահերթ ընտրություններ և ձևավորել պետական կառավարման մարմինները:

Տականքի վերարտադրության բացառումը ենթադրում է երկու հիմնական միջոցառում՝ գործակալական և տնտեսական լյուստրացիա, որոնց շնորհիվ կպարզվի, թե ով՝ ով է:

Այս միջոցառումներից հետո ժամանակի և ժողովրդի քննության փորձությանը դիմացած, ինչպես նաև նոր ստեղծվող կուսակցությունները կմասնակցեն արտահերթ ընտրություններին:

Միևնույն ժամանակ՝ եթե իրադարձություններն այնպես զարգանան, որ իրական սպառնալիք ստեղծվի մեր կենսական ազգային շահերի, առաջին հերթին՝ Արցախի և մեր ինքնիշխանության համար, մենք պետք է գործենք ֆորս-մաժորային սցենարով, որը մի փոքր այլ տրամաբանություն և գործողությունների այլ հերթականություն է ենթադրում:

Հարցազրույցը՝Քրիստինա Մկրտչյանի

Աղբյուրը՝ galatv.am

Share Button