Նախիջևանի և Հայաստանի հետ կապված նոր աշխարհաքաղաքական զարգացումները

Վերջերս պաշտոնական տվյալներով նախիջևանի սահմանում դիպուկահարների կողմից զոհվել են ՊՆ պայմանագրային երկու զինծառայող, սակայն տարբեր աղբյուրների ինֆորմացիայի համաձայն իրականում տեղի է ունեցել հայկական երկու դիրքերի վրա հարձակում և նույնիսկ ժամանակավոր այդ դիրքերը մնացել են ադրբեջանական զորքերի հսկողության տակ: Ինչու՞ է լարվել իրավիճակը հատկապես Նախիջևանի սահմանին և ի՞նչն է այս ամենի պատճառը:
        Գաղտնիք չէ, որ ակտիվ քննարկվում է Ադրբեջանի Եվրասիական միությանը անդամակցելու հարցը: Առաջին հայացքից անիրական թվացող այս սցենարը տրամաբանական է և իրականությանը մոտ ռուս-թուրքական հեռանկարային համագործակցության հիմքում, ինչի՞ նախահիմքերին ականատես եղանք Աստանայում: Եվ բնականաբար հարց է առաջանում, ո՞րն է այն գինը, որի դեպքում Ադրբեջանը կհամաձայնվի անդամակցել Եվրասիական միությանը: Միանշանակ այլ կարծիք լինել չի կարող, որ միայն Արցախի դիմաց Բաքուն կգնա իր համար բավականին ռիսկային այդ քայլին:
        Մյուս կողմից Ռուսատանի դիրքերի ժամանակավոր ամրապնդումը  Հարավային Կովկասում ձեռնատու է նաև Արևմուտքին, որը հակազդում է արագ տեմպերով հզորացող Իրանին, որը չի բխում նաև, ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի շահերց և հատկապես այն ֆոնին, որ Իրանը վեջին ժամանակներս հաճախակի և հետևողականորեն բարձրացնում է Նախիջևանը որպես ազատ տնտեսական գոտի դարձնելու, հատկապես երկաթգիծը բացելու հարցը, որը կհանդիսանա ամենալավ միջոցը Պարսից ծոցը Սև ծովին կապելու համար:
Չնայած մեր պետությունը այօր գտնվում է անմխիթար սոցիալ-տնտեսական և հատկապես աշխարհաքաղաքական իրավիճակում, սակայն այս խճճված իրավիճակում մենք կարող ենք օգտվել գերտերուրյունների շահերի բախումից: Անհրաժեշտ է մոբիլիզացնել ուժերը, ազատվել Եվրասիական Միության կապանքներից, հեռացնել պետության ներքին և արտաքին քաղաքականությունը ձախողած իշխանություններին և համագործակցության դաշտ ստեղծել այն պետությունների հետ, որոնց հետ ընդհանուր շահեր ունենք, անշուշտ, առաջնորդվելով մշտական բարեկամներ և թշնամիներ չունենալու, այլ մշտական շահեր ունենալու սկզբունքով: Այս եռացող կաթսայից մենք շատ բան կարող ենք շահել, բայց առհասարակ առանց այլ երկրների շահերին ծառայող վարչախմբի:
Իսկ իրավիճակին համարժեք գնահատականներ տալուց բացի, «Նախիջևան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը իր խորին ցավն ու ափսոսանքն է հայտնում հայրենիքի պաշտպանության համար զոհված տղաների համար:

«Նախիջևան» ազգային-քաղաքական նախաձեռնություն

 

Share Button