Արցախի պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարությունը` Նանոր Սեֆիլյանի միջադեպի առնչությամբ

Մայիսի 26-ին մի խումբ երիտասարդներ մոտեցել են «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ կայանած Նանոր Սեֆիլյանի մեքենային և ստիպել պոկել  «Ձեռքերդ դուրս մեր գրպանից» ակցիայի պիտակը, ապա լսելով նրա արևմտահայերեն խոսքը, ասել՝ «Թող գնա Հայաստանից, եթե ստե քեզ դուր չի գալիս»:

Ինչպես պարզել եմ հետագայում, Նանորին հետապնդած 100 ԱՄ 01 պետհամարանիշի սև մերսեդեսը պատկանում է ՀՀ ԱԱԾ 7-րդ վարչությանը: Նանոր Սեֆիլյանը Ժիրայր Սեֆիլյանի՝ իմ մարտական ընկերոջ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի, մարտական խաչի ասպետի կինն է, և ԱԱԾ կողմից նման վարքը Սեֆիլյանների ընտանիքի նկատմամբ սադրանք է՝ ուղղված մեր ազգային անվտանգությանը: Խորը զայրույթով իմանալով ԱԱԾ այս վարքագծի մասին՝ կոչ եմ անում ծառայության ղեկավարությանն այս հաստատության ներուժն ուղղել ոչ թե համակարգի բարոյազրկմանը, այլև հայ ժողովրդին ծառայելուն:

Վահան Բադասյան

Ստեփանակերտ

5 հունիսի 2014թ.