Դո´ւրս մեր գրպանից. 2-րդ ավտոերթ

Մայիսի 31-ին տեղի ունեցավ “Դուրս մեր գրպանից” նախաձեռնության կազմակերպած 2-րդ ավտոերթը՝ այս անգամ

“Դավիթ բեկի փող VI մասիվ
Գայի պողոտա
Ռուբինյանց փող (Զեյթուն)
Կոմիտասի պողոտա
Կիևյան փողոց
Լենինգրադան փողոց
Լենինականի փողոց
Շիրազի փողոց
Գևորգ Չաուշի փողոց” երթուղով։
Նախաձեռնության պահանջները մնում են անփոփոխ՝
1. վերացնել կարմիր գծերը,
2. 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները
3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,
4. դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը: