Անընդունելի է որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախը նշված կլինի Ադրբեջանի կազմում

Օգտվելով ապազգային ռեժիմի և նրա պարագլուխ Սերժ Սարգսյանի դավաճանությունից՝ Մաքսային Միության և Եվրասիական տնտեսական Միության հիմնադիր անդամ, այդ միություններում Ադրբեջանի շահերի պաշտոնական ներկայացուցիչ Ղազախստանը բարձրաձայն, իսկ դրանց մյուս երկու հիմնադիր անդամներ Ռուսաստանը և Բելառուսը՝ դավադիր լռությամբ, Հայաստանին ստիպողաբար դարձնում են այդ միությունների անդամ, իսկ Արցախը հանձնում են Ադրբեջանին:

Մեր հայրենակիցներին հիշեցնում ենք, որ 1992 թ. ամռանը, երբ ռուսական բանակի գործուն աջակցությամբ ադրբեջանցիները զավթել էին Շահումյանը և Մարտակերտի մեծ մասը, ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունել է որոշում, որով անընդունելի է համարել որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախը նշված կլինի Ադրբեջանի կազմում:

ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» ՀՆ-0663-Ն որոշում, 2-րդ կետ.

«2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Share Button