Ժիրայր Սեֆիլյանը վերցվում է Հայկական Վերածնունդ Շարժման պաշտպանության տակ

Հայկական Վերածնունդ շարժումը իր ցասումն է հայտնում Ժիրայր Սեֆիլյանի դեմ ուղղված Հայաստանի ԱԱԾ-ի նոր սադրանքի վերաբերյալ, որտեղ նա մեղադրվում է Քեսաբի օգնության համար կամավորական ջոկատներ կազմելու և քեսաբահայությանը աջակցելու մեջ: Նախօրոք հարկ ենք համարում նշելու, որ այսպիսի մեղադրականը ինքնին դավաճանություն է քեսաբահայության, ինչպես նաև ողջ հայության հանդեպ:

 

Սեֆիլյանը, ի տարբերություն իշխանավորների և այլ քաղաքական ընդդիմադիրների, մինչ օրս մտածել է ոչ թե սեփական գրպանի և անձնական բարօրության, այլ ժողովրդի, ազգային պետության և պետականության մասին: Գիտակցելով և սարսափելով այն փաստից, որ ժողովուրդը միանալու և զորավիգ է կանգնելու Ժիրայր Սեֆիլյանի համազգային շարժմանը’ իշխանությունը իր լծակների օգնությամբ խայտառակ և վտանգավոր փորձ է ձեռնարկում սիրված և հարգված հերոսին չեզոքացնելու ուղղությամբ:

 

Այս ամենը հիմք ընդունելով՝ Հայկական Վերածնունդ սփյուռքյան Շարժումը Ժիրայր Սեֆիլյանին վերցնում է իր պաշտպանության տակ և նրան հասցեագրված ցանկացած սպառնալիք Հայկական Վերածնունդն ընդունում է որպես իրեն հասցեագրված սպառնալիք’ հրահրողին ստիպելով պատասխան տալ Հայկական Վերածնունդ Շարժման առջև:

 

Հայկական Վերածնունդ

Մայիսի 26, 2014

Share Button