Եղիա Ներսեսյանի ելույթը Նախախորհրդարանի հանրահավաքին(16.05.2014)

<<Բոլոր ազգերի ապագան կառուցում են իրենց երիտասարդները>>-Գարեգին Նժդեհ։

Ես խոսում եմ այն Նժդեհի մասին, որը մերն է, ոչ թե հանրապետականներինը։ Այդ խամաճիկները փորձեցին բոլոր սրբությունները սրբապղծեն․իրենք խոսում են Նժդեհից, Մոնթեից, Կոմիտասից, բայց նրանք մի կաթիլ հայկական արյուն չեն կրում իրենց մեջ, դրա վառ ապացույցն է անցած 23 տարին։
Հստակ կոչ բոլոր հայ երիտասարդներին, մանավանդ այն երիտասարդներին, որ հիմա անցնում են անտարբեր, ուշադիր լսե՛ք, մնացել է 49 շաբաթ, ռեժի՛մ, դու էլ ուշադիր լսիր․ 49 շաբաթ մնաց քեզ։ Այն հայերը, այն երիտասարդները, որոնք պատրաստ են բեռ կրելու, քաղաքական լուրջ բեռ կրելու իրենց ուսերին, մենք բաց ենք իրենց հետ աշխատելու, մենք ունենք հստակ ծրագիր, հստակ քայլեր։ Եկե՛ք, կամավոր դարձե՛ք։ Այսօր պայքարի սկիզբն է, հստակ պայքարի, որի հաղթանակը 49 շաբաթ հետո տոնելու ենք այս հրապարակում, հիշե՛ք։ Դարերով մեզ ասել են, ես հարգում եմ ավագ սերնդին, բայց նաև մեղադրում եմ, ասեմ ինչով. իմ արմատները Սասունից են, մեզ ասում են՝ առաջ Մասիս սարը մերն էր, առաջ Կարսը մերն էր, առաջ Վանը մերն էր, մենք չենք ասելու առաջ Սևանը մերն էր, առաջ Արցախը մերն էր առաջ Թեղուտը մերն էր, երբե՛ք, ընդակառակը՝ մենք պետք է ազատագրենք Հայաստանը և նույնիսկ Ծովից ծով Հայաստանը պիտի բերենք, դա երազանք չէ, հիշե՛ք։
Ով չի վախենում մահից, նա մեր հետ է։ Ես վստահ եմ այստեղից անկախ այս քանակից, ցավոք սրտի երիտասարդները քիչ են, ես տեսնում եմ՝ ռեժիմին հաջողվեց իր սուտ արժեքներով մեր երիտասարդներին իրենց արմատներից պոկել, բայց մենք ստեղծել ենք Կանաչ ջոկատներ, լսու՞մ եք ռեժիմ՝ Կանաչ ջոկատներ, գիտեք դա ի՞նչ է նշանակում, դրանք լինելու են ձեր վերջը։ Այդ ջոկատները բացի ֆիզիկական պարապունքից շատ ավելի լուրջ գիտելիք են ստանում, իրենք կապվում են այն արմատներին, որոնց դուք կտրեցիք իրենցից, իրենք կապվում են Նժդեհի հետ, իրենք շփվում են իսկական հայի հետ, իրենք շփվում են բնության հետ. ի վերջո հայոց օրրանը, արգանդը իրենց բնությունն է, Խուստուփն է, Արագածն է։
Մի բանի պիտի անդրադառնամ Մաշտոցի պուրակից․ իմ ընկերոջը՝ Գևորգ Սաֆարյանին, մի ախմախ ոստիկան խփել է և խփելուց ասել է,- «Զգում ես չէ՞ ցավը»։ Այս հարթակից հստակ հնչեցնում են՝ ով փորձի ցավեցնի մեզ, ինքը այսօր կմարսի, բայց 49 շաբաթ հետո ինքը անգամ ժամանակ չի ունենալու փախնի մեր երկիրց, ջարդելու ենք ձեր գլուխը։ Պարոն Օսիպյան, եթե դու հրաման տաս քո շարքային զինվորներին, որ ձեռք բարձրացնի ազատության համար պայքարող հայ քաղաքացու վրա, դու չես մարսի, դա հստակ իմացի։                        Որպես վերջաբան իմ շատ սիրելի տիկին Խառատյանը հնչեցրեց լիսկայի անունը, լիսկան մի մարդ է ծնված այս ռեժիմից, լիսկաները մեր աչքի առաջ դարձան լիսկաներ, և մենք թույլ տվեցինք իրենց։ Մեր հրաշք Զանգեզուրը, որը պահեց Նժդեհը Կարմիր բանակից, անգամ մենք այսօր առանց ոչինչ անելու կորցնում ենք նրան։ Լիսկաներին 49 շաբաթ ժամանակ ենք տալիս, պիտի գնաք մեր երկրից. եթե չգնաք, ձեզ անգամ գերեզման չի հասնելու Հայաստանում։

Share Button