Գևորգ Սաֆարյանի ելույթը Նախախորհրդարանի հանրահավաքին(16.05.2014)

Երբ ինձ առաջարկեցին ելույթ ունենալ, ես անընդհատ մտածում էի, թե ինչից կարելի է սկսել, ինչով ավարտել, որովհետև մեր իրականության մեջ պրոբլեմները այնքան շատ են և այնքան խորը, որ դժվարանում ես հասկանալ՝ ինչից կարելի է խոսել ժողովրդի հետ և որոշեցի երևի խոսել այն բանից, որ հանդիսանում է բոլոր պրոբլեմների հիմքը։ Մենք՝  որպես ազգ, դարեր շարունակ ապրելով օտարների լծի տակ, անընդհատ ոտնահարվել է մեր իրավունքները, անընդհատ մեզ նսեմացրել են, մենք սեփական բնօրրանում գյավուր ենք եղել, մենք անգամ ցեղասպանություն ենք տեսել, սակայն անընդհատ հայ մայրերը իրենց երեխաներին դաստիրակել են այն երազանքով, որ վաղը գալու է անկախ Հայաստանի օրը և վաղը լինելու է այդ Հայաստանը և կարծես թե այդ Հայաստանը մենք ունեցանք և կարծես թե այդ Հայաստանը մենք ունեցանք, մեր անկախությունը, սակայն անկախությունը ինքնանպատակ չէր, անկախությունը պետք էր, որ մեր իրավունքները չոտնահարվեն, որ մենք այլևս չնսեմացվենք, որ մենք՝ որպես ազգ, ինքներս որոշենք մեր պետության ընթացքը, մեր պետության ճակատագիրը և ապագան։ Սակայն այս ամենը չստացվեց։ Այսօր նախագահի աթոռը զավթած անձը հրապարակայնորեն հայտարարում է, որ ինքը գիտի, որ ժողովրդի ութսուն տոկոսը դեմ է պարտադիր կուտակայինի մասին օրենքին, սակայն իրենք ընդունելու են այդ օրենքը։ Մենք մեր սեփական երկրում գյավուր ենք մնացել, մեզ շան տեղ չեն դնում։ Իրենք, ովքեր տանկերով եկան ու էդ աթոռը զբաղեցրին, ովքեր տասնյակ մարդկանց վրայով գնացին և ոչ թե տաս, որ այսօր անգամ ընդդիմադիր գործիչները տաս զոհի մասին են խոսում, խոսքը Մարտի մեկի մասին է, տաս զոհ չի եղել, տասնյակ մարդիկ մեռան այնտեղ։ Մենք անցած տարի Բաղրամյան 26-ի առաջ մի պաստառ բացեցինք, որտեղ գրված էր. «Դուք ուրացել եք Մոնթեների արյունը», և նրանք իրոք ուրացել են, նրանք, ովքեր խոսում են Արցախյան պատերազմից, նրանք, ովքեր գլուխ են գովում իբրև թե մասնակցել են այդ պատերազմին, բայց մասնակցել են պադվալներում և կաբինետներում, այլ ոչ թե ռազմաճակատում։ Նրանք, ովքեր Մոնթեների անունից են խոսում, այսօր Վոլոդյա Ավետիսյանին բանտարկել են և նրանք ուրացել են այդ արյունը, բայց  ես այսօր մեզ եմ հարցնում. «Մենք չե՞նք ուրացել»: Մենք քսան  տարի, քսան  տարի թույլ ենք տալիս, որ մեզ նսեմացնեն, քսան  տարի մեզ նսեմացնում են, սրա համար են զոհվել այդ մարդիկ։ Վեց հազար զոհ ենք տվել, վեց հազար ազգի սերուցք կորուստ գնաց սրա՞ համար, որ ազատագրվենք թուրքի լծից, ռուսի լծից, չգիտեմ ում լծից ու մտնե՞նք օլիգարխի լծի տակ։ Մենք ենք ուրացել այդ արյունը, մե՛նք ու վաղ թե ուշ մեզնից յուրաքանչյուրը մոնթեների մոտ գնալու է ու ի՞նչ ենք պատասխան տալու, որ ի՞նչ կարող էինք անել, որ մենք փոքր ենք, քիչ ենք, մեր դեմ զենքով են դուրս գալիս, նրանց դեմ էլ զենքով դուրս եկան, բայց ոչ մեկը  չասեց, որ քիչ են։ Ի՞նչ ենք յուրաքանչյուրս պատասխան տալու ապագա սերունդներին, մեր երեխաներին ի՞նչ ենք պատասխան տալու, երբ որ մեզնից կհարցնեն, թե դուք ի՞նչ եք արել որպեսզի մենք ապրենք ավելի լավ պետությունում,  քան թե դուք եք ապրել, և ի՞նչ եք պատասխանելու, նորից տկարամտություն, որ չենք կարող։ Մենք նորից մեր սերունդների առաջ վզներս ծուռ ենք կանգնելու։ Մեր ցեղասպանությունը շարունակվում է քսան տարուց ավելի, մեզ քշում եմ մեր սեփական երկրից, մեզ մեր սեփական երկրում շան տեղ չեն դնում ու մենք դա հանդուրժում ենք,  ուրեմն մենք ենք մեղավոր։ Ես չեմ պատրաստվում վաղը իմ երեխաների առաջ գլուխս կախ կանգնելու զավակներիս առաջ, ես չեմ պատրաստվում փախնել այս երկրից։ Այս երկիրը դարեր շարունակ զոհեր է տվել, այս ազգը զոհեր է տվել, որպեսզի մենք ապրենք անկախ անկախ բոլորից, բացարձակ բոլորից՝ թե՛ արևմուտքից, թե՛ արևելքից, բոլորից, և մենք սեփական ներքին թշնամուց անկախ։ Ու եթե այս երկրից փախնող մարդիկ կլինեն, եթե կհասցնեն փախնել,  դրանք պիտի լինեն նրանք, ովքեր զավթեցին մեր իշխանությունը, մեզ  բոլորիս։ Դա մերն է, իրենցը չի,  զավթեցին ոչ թե,որ  ուժեղ էին, զավթեցին, քանի որ մենք գնացինք տուն, և պետք չի ոչ ոքի մեղադրել, քանի որ զանգեց՝ չգնայիք։ Ես ապրելու եմ այս երկրում, և այս երկրում ես իմ զավակի համար ստողծելու եմ արժանապատիվ ապագա կամ կզոհվեմ Բաղրամյանի մատույցներում։  Ես՝ ինքս, կոչ եմ անում բոլորին, բոլորին, շատ է խոսվում այն մասին, որ երիտասարդությունը պետք է սկսի պայքարել, բարեբախտաբար, երիտասարդների մեջ կան մարդիկ, որ պայքարում են։ Ես կոչ եմ անում բոլորին համախմբվել, այլևս դուրս գալ տներից, այլևս դուրս գալ ինչ-որ փոքր գործողություններից, իհարկե դրանք պետք է անել, սակայն արդեն ժամանակն է արդեն պետական մաշտաբով բեռ վերցնելու, ժամանակն է արդեն ինքնաառաջադրվելու, ժամանակն է արդեն առաջ գալու, որովհետև, իհարկե, մենք փոքր հաղթանակներ ունենում ենք, սակայն այս ռեժիմը ունենում է մեծ հաղթանակներ, և նրանց հաղթանակը չի նպաստում մեր ժողովրդին, նրանց հաղթանակը մեր ինքնիշխանության տապալումն է, և ես կոչ եմ անում բոլորիս այլևս արդեն սեփական ընտանիքի հարցերը, սեփական անձի հարցերը թողնել մի կողմ, քանի որ եթե կործանվում է մեր պետությունը, ուրեմն կործանվում ենք մենք բոլորս և անհնարին է խորտակվող նավում ինչ- որ մեկին փրկել, անգամ սեփական ընտանիքը։ Նավն է պետք փրկել։ Եվ ես կոչ եմ անում բոլորիս, մենք շատ ժամանակ չունենք, ամենաշատը մեկ տարի, հակառակ դեպքում սրանք մեր պետականությունը առհասարակ կկործանեն, և կամ կկռվենք, և եթե պետք լինի կկռվենք բառից բուն իմաստով, ի դեպ եթե պետք լինի կկռվենք զենքով։ Օրեր առաջ մեր ռեժիմի կարկառուն ներկայացուցիչը  այստեղից ոչ հեռու  բացեց Միսաք Մանուշյանի անվան պուրակ, որը բոլորիս հայտնի է որպես Մաշտոցի պուրակ անվամբ, նրանք այնքան տգետ են, որ չգիտեն՝ ում անվան պուրակն են բացում, և այսօր ես մի ռեպորտաժի ժամանակ ասեցի. «Մեզ համար Միսաք Մանուշյանը օրինակ է, բայց ոչ նրանց համար»։ Նրանք այն ֆաշիստներ են, ում դեմ պայքարում էր Միսաք Մանուշյանը։ Միսաք Մանուշյանները մենք ենք, իրենք չեն հասկանում՝ ում անունն են շոշափում և այո՛, արդեն ժամանակն է եկել և՛ Միսաք Մանուշյանների, և՛ Թեյլերյանների, և՛ ԱՍԱԼԱ-ի, և եթե պետք լինի ուժով կկռվենք։

Share Button