Գարեգին Չուգասզյանի ելույթը Նախախորհրդարանի հանրահավաքին(16.05.2014)

Այսօր ես ուզում եմ խոսել մեր, նոր Հայաստանի հնարավորությունների մասին, արդյո՞ք այն ստրկամիտ մոտեցումը, որը որդեգրել է այսօրվա Հայաստանի գործող իշխանությունը, իսկապես հիմք ունի, այն անհանգստությունը, որն անընդհատ սրսկում են հեռուստատեսությամբ մարդկանց մեջ, որ Հայաստանը փոքր է , Հայաստանը անվտանգության խնդիրներ ունի, ուրեմն անվտանգության ամբողջ խնդիրների համար մենք պետք է հանձնվենք մեր որոշումներ կայացնելու կարողությունը պետք է հանձնենք և դրա փոխարեն ստանանք անվտանգություն, արդյո՞ք այս մոտեցումը, որևէ հիմք ունի, որևիցե անվտանգություն երաշխավորում է մեզ:Իսսկապես, պետությունը կարելի է նմանեցնել քաղաքի, որը ունի բերդ, պետությունը այն բերդն է , որը ապահովում է տվյալ քաղաքի անվտանգությունը:Բայց տեսեք՝ ինչ է կատարվել. Քսան տարվա ընթացքում բերդը գրավվել է ինքնակոչների կողմից, որոնք որևէ կերպ չեն ներկայացնում այդ քաղաքի քաղաքացիներին, իրենք ճորտացրել են այդ քաղաքացիներին, հիմա իրենց կառավարման ողջ ապաշնորհության հետևանքով երկիրը համարյա սնանկության է հասել , և իրենք համոզում են, որ եկել է ժամանակը բերդի բանալիները, ինչպես հազար տարի առաջ Անիի բանալիները հանձնում էինք, հանձնել ավելի հզորին: Սա է այսօրվա մեր երկրի պաշտոնական արտաքին քաղաքականությունը;Որևէ բացատրություն չի տրվում երկրի քաղաքացիներին, թե ինչով են հիմնավորված նման վատատեսությունը:Իրականում աշխարհում, այո՛,ընթանում են խոշոր վերաձևումներ, այն, ինչ որ տեղի է ունենում Ուկրաինայում զուտ ազգային խնդիրների հարցեր չեն, մենք տեսնում ենք, որ վերջին քսանամյակում Եվրոպական միությունը տնտեսական լուրջ կկախվածության մեջ է ընկել Ռուսաստանի նավթագազային սեկտորից, և հատկապես գազային սեկտորից, և սա հանգեցրել է մոնոպոլ դիրքերի թարգմանության Ռուսաստանի կողմից իր նախկին խորհրդային տարածքներում սեփական ուժերը, դիրքերը ամրապնդելու և սրանով փորձում է ճնշել , վերագրավել այն դիրքերը, որը կար մինչև Սովետական միության փլուզումը:Սակայն առաջիկա տարիների ընթացքում հնարավոր չէ խոշոր լուրջ համաշխարհային պատերազմ. ես ուզում եմ հանգստացնել բոլորին՝ չկա նման խնդիր, որովհետև թե՛ Եվրոպան, թե ՛ Ռուսաստանը փոխադարձ այնպիսի կախվածության մեջ են. առնվազն երեք-չորս տարի հարկավոր է լինելու, որպեսզի այլընտրանքային գազային աղբյուրներից Եվրոպան սկսի սնվել, կամ էլ Ռուսաստանը իր գազը սկսի ծախել Չինաստանին, Կորեային և Արևելքի երկրներին: Սա մի օրում լինող հարցեր չեն և այս աշխարհի վերաձևման ընթացքում է, որ շատ կարևոր է, որ Հայաստանը իր ձեռքից չտա որոշումներ կայացնելու բանալին:Կարո՞ղ ենք անել դա, մենք հնարավորություն ունե՞նք, այո՛, իհարկե:Մեր աչքի առաջ բարձրանում է մի նոր հսկա , դա մեր հարևան Իրանն է , Իրանի հարաբերությունները աշխարհի հետ կտրուկ փոխվում են, և դրանով նոր դարպասներ են բացվում, նոր դռներ են բացվում Հայաստանի համար, սակայն այն ձևով, ինչ որ մենք նետվել ենք դեպի Ռուսաստան, որևիցե անվտանգության խնդիր չենք կարող ապահովել, որովհետև եթե հանկարծ ապակայունացում սկսվի Ռուսաստանում, այդ նույն զորքերը մեկ րոպեում կհեռանան Հայաստանից:Մենք՝ ինքներս , պետք է գիտակցենք , որ մենք ենք երկրի տերերը, մենք պիտի սիրենք մեր երկիրը, տուրիստի վիճակով չպիտի ապրենք մեր երկրում:Մի քանի օր առաջ բոլորդ ներկա եղաք Եվրոպայի ամենահզոր երկրներից մեկի՝Ֆրանսիայի նախագահի այցելության ժամանակ մի այսպիսի դրվագի. Մաշտոցի պուրակի կողքի շենքերից մեկը ծածկվել էր դեկորացիայով, այն գեղջկական, գավառամիտ ամոթը, որով դա արվել էր, մարդիկ չեն էլ հասկացել, թե այդ փոքրիկ, գողտրիկ շենքը՝ ինչ գեղեցիկ է , և փոխանակ հպարտ զգան իրենց անցյալով, իրենց ժառանգությամբ՝ ամաչելով ծածկում են դա դեկորացիայով, բայց դեկորացիա է ոչ միայն այդ շենքի առջև դրված պաստառը, այլև մեր ամբողջ անկախությունը այսօր, ամբողջ մեր խորհրդարանն է դեկորացիա, նախագահն է դեկորացիա:Եթե մենք չհասկանանք , որ մենք պետք է սիրենք մեր երկիրը և ստեղծենք իրական իշխանություն Հայաստանում, մեր փոխարեն ոչ ոք չի ստեղծելու այդ մարմինները:Հարյուր տարի առաջ Չարենցը մի պատգամ էր թողել , հիշու՞մ եք, <<Ես իմ անուշ Հայաստանի>>-ում կա այսպիսի խոսք.<<Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև սիրում եմ ես>>:Սիրուց է սկսվում հայրենիքն ու պետությունը, եթե այդ սերը կա, ուրեմն կստեղծվի նորից պետություն, կստեղծվի իրական պետություն, և այսօր մենք՝ այստեղ հավաքվածներս, ես վստահ եմ, այն մասսան , որ հավաքվել է, սիրում է իր երկիրը, սիրում է իր Երևանը, և մենք պիտի մեր մեջ հաղթահարենք ամեն տեսակ վախ և ինքներս ստեղծենք այլընտրանքային մարմիններ:Դրա համար շատ ժամանակ չկա, առաջիկա տարիները վճռական են լինելու, և հենց առաջին տարվա ընթացքում մենք պիտի կարողանանք այլընտրանքային մարմինները հասցնենք ստեղծել:Ես կոչ եմ անում բոլորիս՝ միանանք, ինքնաառաջադրվենք և ստեղծենք մեր իրական անկախ մարմինները:

Share Button