Ինտերնետի կառավարումը և Հայաստանը

Ինտերնետի հարաճուն ազդեցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա հանգեցրել է նրա կարևորության շարունակական մեծացմանը, որը բացվող հնարավորություններին զուգընթաց ստեղծում է մի ամբողջ շարք նոր վտանգներ և մարտահրավերներ, որոնց վերջին արտահայտություններից էին Սնոուդենյան հայտնի բացահայտումները հանրության զանգվածային անօրինական գաղտնահսկումների և գաղտնալսումների մասին։ Հատկանշական են նաև Ռուսաստանում ինտերնետում ազատությունների սահմանափակման հետ կապված իրավական կարգավորման վերջին զարգացումները:

Որո՞նք են Հայաստանի հասարակության առաջ կանգնած այն խնդիրները, որոնք կարելի է համարել առավել հրատապ՝ նկատի ունենալով ինտերնետի շուրջ աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Վերոնշյալ հարցերի շուրջ խոսեցին բանախոսներ Գարեգին Չուգասզյանը, Սամվել Մարտիրոսյանը և Գրիգոր Սաղյանը:

Share Button