Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցներն սկսել են ահաբեկել քաղաքային տաքսի ծառայության վարորդներին, գրանցել նրանց ավտոմեքենաների համարանիշերը՝ փորձելով կանխել նրանց մասնակցությունը կիրակի օրը ժամը 14:00-ին Թբիլիսյան խճուղում կայանալիք բողոքի ավտոերթին։ «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները խստորեն դատապարտում են այս հակաօրինական գործելաոճը և հայտնում են իրենց վճռականությունը սկսած գործը մինչև վերջ հասցնելու մեջ։ Մեր պահանջները մնում են նույնը՝ 1. վերացնել կարմիր գծերը, 2. 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները 3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, 4. դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը: «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնություն
