Հ Ո Ւ Շ Ա Թ Ե Ր Թ Ի Կ
Հիմնադիր խորհրդարանի ընտրության գործընթացի մասնակիցների համար
Հիմնադիր խորհրդարանը համախմբելու է ժողովրդին ու նրա կամքի և ուժի գործադրման միջոցով.
1) հեռացնելու է հանցավոր ռեժիմին, այդ թվում՝ գործող Նախագահին, Ազգային ժողովին ու կառավարությանը,
2) դրանից հետո առաջացող կարճատև անցումային շրջանում (անցումային շրջանի տևողությունը որոշում է Հիմնադիր խորհրդարանը) կառավարելու է պետությունը՝ ստեղծելով նաև ժամանակավոր կառավարություն,
3) անցումային շրջանի ավարտին անցկացնելու է արտահերթ ընտրություններ, որոնց հիման վրա ձևավորվելու են Նոր Հայաստանի Ազգային ժողովն ու կառավարությունը:
Հիմնադիր խորհրդարանի ընտրությունը կազմակերպում է Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողովը:
Հիմնադիր խորհրդարանի ընտրության գործընթացի մասնակիցներն են.
1) Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուները,
2) Պատգամավորության թեկնածուներին լիազորելու համար ստորագրություններ հավաքողները,
3) Պատգամավորության թեկնածուներին լիազորելու համար ստորագրություն տվողները:
Թեկնածուների ինքնառաջադրման, գրանցման և լիազորման համար ստորագրություններ հավաքելու ժամկետը՝
16 մայիս-15 սեպտեմբեր 2014 թ.
Հիմնադիր խորհրդարանի ընտրության նպատակով թեկնածուների ընդհանուր ժողովի գումարումը՝
մինչև 15 հոկտեմբեր 2014 թ.
Ընտրական հանձնաժողովից անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ կամ պարզաբանումներ ստանալու համար այցելել Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ, մուտքը՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից (Նախախորհրդարանի գրասենյակ), հեռ. 011 785 657, 077 187 218 կամ Ակսել Բակունցի 2, բն. 82, հեռ. 010 220 567, 077 313 261: Էլեկտրոնային կապ՝ [email protected]
Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողով
Հենց ԴՈւ՛ կարող ես ինքնառաջադրվել