Եղեռնի հարյուրամյակը դիմավորելու ենք առանց այս ռեժիմի

Այսօր այստեղ հավաքվել ենք հայտնելու մեր վճռականությունը, որ մենք ազգովի Հայաստանի քաղաքացիներս և ամբողջ հայ ժողովուրդը, որ եղեռնի հարյուրամյակը դիմավորելու ենք առանց այս ռեժիմի, որովհետև հարյուրամյակը դիմավորել այս ռեժիմի օրոք  մի բանի է համահավասար, դա նշանակում է՝ ցեղասպանությունը շարունակվում է և մենք վճռել ենք բոլորս միասին,որ մեր այս վիճակին վերջ ենք տալու։ Մենք այսօր չենք եկել բողոքելու իրավիճակից, գնահատելու իրավիճակը, այդ ամեն ինչն արված է։ Արված է դա, ապացուցելու կարիք չկա, քանզի ամեն օր, որ անցնում է նախկին օրվա վրա, ապացուցում է, որ մենք երկու առումներով միմիայն հետընթաց ենք գրանցում․ մեր ինքնիշխանության, ինքնահաստատման առումով հետընթաց, կորցնում ենք մեր ազգային գերիշխանությունը մեր հայրենիքում և հետընթաց Հայաստան երկրի այս փոքր պատմական տարածքի վրա մարդավայել, հայավայել ապրելու հնարավորությունից։ Ապացուցելու կարիք չունենք, վերլուծելու կարիք չունենք, եկել ենք ասելու, որ հարյուրամյակը առանց այս ռեժիմի և ինչ քայլեր են պետք այս իրավիճակի վրա շրջադարձ անելու համար. ձերբազատում այս ռեժիմից, ժամանակավոր անցումային կառավարում և նոր ընտրություններ։ Սա է մեր ճանապարհը, և այդ ճանապարհով մենք շրջադարձ ենք իրականացնելու, սակայն մինչև առաջին քայլի իրականացումը, որպեսզի դա դառնա անխափան, առաջիկա ամիսներին շատ բան ունենք անելու միասին։ Մենք պիտի վերահաստատենք մեր կամքը, մեր վճռականությունը բոլորին՝ և՛ դրսի ուժերին, և՛ ներսի ուժերին, որ մեր հայրենիքի ինքնիշխանության հարցում ոչ մի զիջում չկա, բացարձակապես ոչ մի զիջում։ Թող բոլորը իմանան և՛ հյուսիսում, և՛ արևմուտքում, որ հայ ժողովուրդը և Հայաստանը չի ուզում և չի դառնա նրանց թշնամին, եթե նրանք չդառնան հայ ժողովրդի և Հայաստանի թշնամին։ Ոչ ոք թող չվախենա մեզանից իրենց վնաս պատճառելու առումով, բայց առանց մեծամտության, առանց մեծախոսության բոլորը թող վախենան մեզանից այն հարցում, որ եթե շարունակվի մեր գերիշխանության ոտնահարումը,  այդ ժամանակ մենք լռողները չենք։ Գալիս են համանախագահները — և մյուս երկուսի հայտարարություններից հետո, ազատագրված տարածքների առումով հայտարարություններից հետո ասում են, որ գնալու են իրենց ասելով Քելբաջար և Լաչին, այդ խոսքից հետո հասկանում ենք, թե ինչ է այդ հայտարարության նշանակությունը։ Մենք բոլորս այստեղ եկել ենք ասելու և՛ նրանց, և՛ այն մարդկանց, որոնք այս պահին, որ այս տարիների ընթացքում իրենց ձեռքն են վերցրել մեր հայրենիքի լծակները՝ մենք ոչ մի հետընթաց չենք գրանցելու մեր ազգային իրավունքների առումով և մենք բոլորս թող իմանանք, որ մեր ապագան, որ առանց մեծամտության, առանց կրկնաբանության բացարձակապես մութ և մուգ գույներով չէ ներկված բացարձակապես, մենք մեր փայլուն ապագան ապահովում ենք և մեզ հաջողվելու է մեր վճռականությամբ հասնել շրջադարձին և հաստատել մեր ժողովրդի իշխանությունը մեր հայրենիքում։ Արդեն իսկ ձևավորվում է Հիմնադիր խոսրհրդարանը, որը առաջիկա տարին արդեն Հայաստանում դառնալու է իսկական դե ֆակտո և ինչու ոչ դե յուրե սուբեկտ, իսկական ժողովրդի ներկայացուցիչ ուժ և մենք բոլորով միասին մեր նոր կառույցներով, պետական այլընտրանքային կառույցներով և մեր ժողովրդի ուժով, կամքով և վճռականությամբ մեզ հաջողվելու է մինչև հարյուրամյակը այս վիճակից դուրս գալ և դրանից հետո մեր հայրենիքի ապագան դնել ապահով և առողջ ռեյսերի վրա։

Share Button