Ձևավորվել է Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովը

Նախախորհրդարանն ի կատարումն իր մշակած՝ «Հայաստանի Հանրապետությունում (Արցախը ներառյալ) նորգաղութային իրավիճակի հաղթահարման և նոր որակի հայկական պետության ձևավորման համահայկական շարժման» ծրագրի և իր կանոնակարգի պահանջների, ստեղծել է նոր որակի հայկական պետության Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողով:

Ընտրական հանձնաժողովի խնդիրներն են.

  1. Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատման չափանիշներին համապատասխան նրանց ընտրազատում և գրանցում, ինչպես նաև թեկնածուին գրանցելու կամ չգրանցելու վերաբերյալ իր որոշումների հիմնավորումների ներկայացում ու հրապարակում,
  2. Նախախորհրդարանի կանոնակարգով սահմանված կարգով Հիմնադիր խորհրդարանի ընտրության մեխանիզմի ընդունում, այդ մեխանիզմի համաձայն ընտրության կազմակերպում, ինչպես նաև դրա արդյունքների հրապարակում,
  3. իր գործունեության հանրային իրազեկում:

Ընտրական հանձնաժողովը պետք է ունենա ինը անդամ: Ներկայումս Հանձնաժողովում ընդգրկված են Մարիամ Ավագյանը, Գայանե Ավագյանը, Վարդան Գերավետյանը, Տիգրան Եգորյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Ժիրայր Սէֆիլյանը: Հանձնաժողովի թափուր տեղերը կհամալրվեն առաջիկայում:

Ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վարդան Գերավետյանը, իսկ նախագահի տեղակալ՝ Գայանե Ավագյանը:

Ընտրական հանձնաժողովը գործում է հետևյալ հասցեներով.

  • Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ, մուտքը՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից (Նախախորհրդարանի գրասենյակ), հեռ. 011 785 657, 077 187 218,
  • Ակսել Բակունցի 2, բն 82, հեռ. 010 220 567:
Share Button