Ես մասնակցելու եմ մայիսի 16-ի հանրահավաքին. Կարպիս Փաշոյան  

-Մասնակցելու ե՞ք արդյոք մայիսի 16-ինՆախախորհդարանի հրավիրած հանրահավաքին: Որքանո՞վ է երիտասարդների մասնակցությունը կարևոր այս գործընթացում:

– Բնականաբար,մասնակցելու եմ մայիսի 16-ի Նախախորհրդարանի հանրահավաքին: Եվ կարծում եմ, որմեծերը պետք է սոսկ մասնակից լինեն, իսկ երիտասարդները՝նախաձեռնող: Այսքան ժամանակ երիտասարդներն են միշտ պայքարի առաջին գծում եղել և միայն նրանք են ի զորու փոփոխություններ բերել: Եվ սա այդպես էլ կշարունակվի, եթե իհարկե թոշակառուները իրենց «կոմունիստական ստաժով» չեն միջամտում և խանգարում:

 

՞նչ կոչ կանեք մեր հայրենակիցներին:

 

– Հայրենակիցներիսկոչ եմ անում համախմբվել և ի վերջո հեռացնել այս ռեժիմին, իսկ թե ինչ ուժ է պայքարի այս փուլում առաջնորդում, էական չէ.կարևորը՝մարդկանց մոբիլիզացիան է մի գաղափարի շուրջ:

Հանրահավաքը կարևոր է այնքանով, որ այն իշխող ռեժիմին գահընկեց անելու մի փորձ է և նաև գործընթացի սկիզբ, բայց հնարավոր կդառնա միայն հասարակության մոբիլիզացիայի արդյունքում: