Գևորգ Սաֆարյանը պետք է լինի տուժող, ոչ թե կասկածյալ

Ոստիկանության կողմից բերման ենթարկվելու ժամանակ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ բռնություն, որի պատճառով կտրուկ վատացել է Գևորգ Սաֆարյանի առողջական վիճակը: Նրան շտապ բուժօգնություն են ցուցաբերել, այդ վիճակում պահել են շուրջ 5 ժամ, որից հետո Գևորգի վիճակը կրկին վատացել է և հիմա կանչվել է երկրորդ շտապ բուժօգնությունը:
Քիչ անց հայտնի դարձավ, որ Գևորգ Սաֆարյանը գտնվում է Երևանի երկրորդ հիվանդանոցում (Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ), և այս պահին նրան բուժօգնություն են ցույց տալիս: Ոստիկանների կիրառած բռնության հետևանքով Գևորգի մարմնի տարբեր մասերում կան վնասվածքներ, իսկ ծունկը լրջորեն վնասված է:

Share Button