Ուսուցիչները դեմ են պարտադիրին

Ապրիլի 29-ին «Դեմ եմ» նախաձեռնությունը կազմակերպել էր հավաք ՀՀ ԿԳՆ-ի մոտ: Մասնակիցները պահանջում էին ՀՀ ԿԳՆ նախարարից ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել: Հավաքին ներկա էին ուսուցիչներ, ովքեր արտահայտեցին իրենց բողոքը: Նրանց հետ հարցը քննարկեց հանրային կապերի վարչության պետը, ով նշեց, որ Արմեն Աշոտյանը պատրաստ է ընդունել ուսուցիչներին իր աշխատասենյակում և լսել նրանց բողոքը: Ակցիայի մասնակիցները մերժեցին Արմեն Աշոտյանի հրավերը:

Share Button