Հարգանքի տուրք՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Նախախորհրդարանի անդամները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

«Մեզ հաջողվել է իրականացնել Սարդարապատ՝ շատ ավելի փոքր ռեսուրսներով: Այսօր մեր ռեսուրսները շատ ավելին են, և ես չեմ կասկածում, որ մեզ հաջողվելու է հայկական պետություն կառուցել:
Մենք պետք է սովորենք ինքնիշխան ձևով ապրել: Մենք, ի վերջո, մեր արժանապատվությանը տեր պետք է կանգնենք:
Ինձ համար այսօր երկրորդական խնդիր է Ցեղասպանության ճանաչումը: Առաջնայինը՝ Հայաստանում օր առաջ պետություն ստեղծելն է, և այս գործին մենք արդեն լծվել ենք: Մեր շարժումը՝ Նախախորհրդարանը, ոչ ուշ ապագայում մեր ժողովրդին հրավիրելու է այդ գործողությանը մասնակից դառնալու»,- Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող՝ Ժիրայր Սեֆիլյան

Share Button