Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 22-ին ժամը 13:00-16:00 Նախախորհրդարանի գրասենյակում տեղի կունենա հանրային քննարկում-ներկայացում
«Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի
Բնապահպանական ոլորտը»
թեմայով:
Բանախոսներ՝ Ալեք Ենիգոմշյան, Աննա Աղլամազյան
Միջոցառումը նվիրված է Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման Ռազմավարական հայեցակարգի նախագծի հանրային ներկայացման և քննարկումների շարքի հերթական՝ Բնապահպանական ոլորտին։
Ռազմավարական հայեցակարգի մասին
Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգը համազգային և պետական քաղաքական-ծրագրային փաստաթուղթ է, որում համակարգված ձևով ներկայացվում են ներպետական, համազգային և միջազգային մակարդակներում անհատի, ընտանիքի, համայնքի, հասարակության, պետության և համայն հայության հոգևոր-մշակութային առողջացման ու սոցիալ-տնտեսական բարգավաճման, նրանց կարողությունների բացահայտման, համախմբման, գործադրման ու կայուն զարգացման, ինչպես նաև հայության անօտարելի իրավունքների վերատիրացման պետական և համազգային քաղաքականության ընդհանուր հիմնադրույթները:
Բանախոսների մասին
Ալեք Ենիգոմշյանը Մագիստրոսական թեզը պաշտպանել է Բեյրութի Ամերիկյան Համալսարանում: Իր մոտեցումներում առավելապես կարևորում է համաշխարհային, տարածաշրջանային և ազգային համակարգերի ձևավորման, գործունեության և զարգացման միտումների, ինչպես նաև դրանց սոցիալ-տնտեսական, սոցիալ-քաղաքական և այլ ենթահամակարգերի սերտ փոխկապակցվածության և խորքային միասնության խնդիրները:
Եղել է ազգային-ազատագրական զինված պայքարի ակտիվ մասնակից, ԱՍԱԼԱ-ի գաղափարական թևի պատասխանատու:
Ներկայումս` Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի և Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության քարտուղարության անդամ է:
Աննա Աղլամազյանը ծնվել է 1987 թ. Երևանում: Գերազանցությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բակալավրիատը և մագիստրատուրան: Մասնագիտությամբ բանասեր, թարգմանիչ է: 2007 թ. Հայաստանի պատմության թանգարանում աշխատել է որպես էքսկուրսավար, 2010-2012 թթ. աշխատել է Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում՝ որպես անգլերեն լեզվի դասախոս (Անգլերենի հաղորդակցման ամբիոն): 2010-2013 թթ. աշխատել է շվեդական «Օրիֆլեյմ Քոսմեթիքս» ընկերությունում՝ որպես թարգմանիչ: Քաղաքացիական ակտիվություն սկսել է ցուցաբերել Մաշտոցի պուրակի պայքարից: Այժմ Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի և Նախախորհրդարանի անդամ է:
Օրը՝ 22-ը ապրիլի, երեքշաբթի, 2014
Ժամը՝ 13:00-16:00
Վայրը՝ Նախախորհրդարանի գրասենյակ, Ալեք Մանուկյան 5/5
Լեզուն՝ Հայերեն
Գրանցման կարգը՝ Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրացվել մինչև ս․թ․ ապրիլի 21-ը, ժ 18:00-ը՝ նամակ հղելով [email protected] էլ․ հասցեով կամ զանգահարելով +37493 803 221:
Միջոցառումը հեռարձակվելու է օնլայն հետևյալ հղումով՝ http://www.ustream.tv/channel/nakhakhorhrdaran
ՕՐԱԿԱՐԳ
22 ապրիլի 2014
13:00-13:05 Մասնակիցների գրանցում
13:05-13:10 Ողջույնի խոսք
13:10-14:10 Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Համազգային հարցերի Բնապահպանական ոլորտը
Ալեք Ենիգոմշյան, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ
Աննա Աղլամազյան, Նախախորհրդարանի անդամ
14:10 -14:25 Ընդմիջում
14:25-15:50 Հարցեր և պատասխաններ
15:50-16:00 Ամփոփում և փակում