«Հայաստանի կոտրվող ողնաշարը» ֆիլմի ցուցադրություն Փարիզում

Ապրիլի 20-ին Փարիզում տեղի կունենա «Հայաստանի կոտրվող ողնաշարը» բնապահպանական ֆիլմի ցուցադրությունը, որը կներկայացնի լուսանկարիչ, բնապահպան Եղիա Ներսեսյանը: Ցուցադրությանը կհաջորդի քննարկում, և ներկաները հնարավորություն կունենան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը:

Եղիա Ներսեսյան: Ծնվել է 1978 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ և ավարտել է «Մխիթարյան միաբանության» հոգևոր դպրոցը` հետագայում ուսումնասիրելով նաև լուսանկարչություն: 2001 թ.-ին մեկնել է Հայաստան՝ իր հայրենիքում մշտական բնակություն հաստատելու: Աշխատել է որպես լեռնային ուղեկցորդ և աշխատանքային հարուստ փորձ ձեռք բերելուց հետո` դարձել անկախ լուսանկարիչ: Մասնագիտության բերումով խորությամբ ճանաչել է Հայաստանի բնությունը, որը հետագայում առիթ է հանդիսացել` միանալու բնության պաշտպանության պայքարին: Վերջին երեք տարիներին Եղիան ակտիվորեն մասնակցում է Հայաստանում ծավալվող բնապահպանական և քաղաքացիական շարժումներին: Այժմ Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի, ինչպես նաև Նախախորհրդարանի անդամ է:

Միացեք նաև ֆեյսբուքյան միջոցառմանը:

Share Button