Բողոքի ցույցեր հայկական գաղթօջախներում` ի պաշտպանություն քեսապահայերի

Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիական ընդդիմության ահաբեկչական խմբավորման ջոկատները Թուրքիայի տարածքից լայնածավալ հարձակում էին գործել հայաբնակ  Քեսապ քաղաքի վրա: Ի պաշտպանություն ահաբեկված և տարհանված քեսապահայերի` ԱՄՆ-ում, Կանադայում, Վրաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Ռուսաստանում, Իրանում, Ավստրալիայում տեղի են ունեցել բողոքի ցույցեր:

ՄԱՐՏԻ 30, ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍ

«Մարտի 30-ին Լոս-Անջելեսում թուրքական դեսպանատան առաջ սփյուռքի հասարակական-քաղաքական  մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հուժկու ցույց` ի պաշտպանություն իրենց բնակավայրից տեղահանված քեսաբահայության: Ողջ ընթացքում, ավելի քան 3 ժամ, հսկա երկնաքերի 20-րդ հարկում տեղավորված թուրքական հյուպատոսության կողմից ոչ մի արձագանք չեղավ, ինչպես, ի դեպ, լինում է ցեղասպանության տարելիցերին կազմակերպվող ամենամյա ցույցերի ժամանակ»: Աղբյուրը՝ http://goo.gl/66CkPD

ՄԱՐՏԻ 30, ՓԱՐԻԶ

«Մարտ 31-ին ՀՅԴ Նոր Սերունդի նախաձեռնությամբ Թուրքիայի դեսպանատան առջեւ կայացած բողոքի ցոյցին ներկա էին փարիզյան շրջանի շուրջ 1.000 հայեր, որոնց պարզած պաստառների վրա կարելի էր կարդալ՝ «Քեսապը մե՛րն է», «Ցեղապաշտ թուրք դո՛ւրս Քեսապէն» եւ այլ նման գրություններ»: Աղբյուրը՝ http://goo.gl/lY3Osi)

ԱՊՐԻԼԻ 1, ՄՈՍԿՎԱ

«Ապրիլի 1-ին մի խումբ հայեր բողոքի ակցիա են անցկացրել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Ցուցարարները բոյկոտելեն Սիրիայի Քեսաբ քաղաքում թուրքերի աջակցությամբ հայերի վրա իրականացված հարձակումը»: Աղբյուրը՝ http://goo.gl/W9DvfQ

ԱՊՐԻԼԻ 3, ՍԻԴՆԵՅ

«Ապրիլի 3-ին Սիդնեյի հայ համայնքը միացել է #SaveKessab շարժմանը և բողոքի ակցիա է կազմակերպել՝ պահանջելով Թուրքիայից դադարեցնել աջակցությունը սիրիացի գրոհայիններին, որոնք հարձակվել են հայաբնակ Քեսաբի վրա: Ակցիան կազմակերպել էր Ավստրալիայի Հայ երիտասարդության ֆեդերացիան (AYF Australia): Մոտ հազար ակտիվիստ մեղադրեցին Թուրքիային իսլամիստական խմբավորումներին սատարելու մեջ»: Աղբյուրը՝ http://goo.gl/TeT6EU

ԱՊՐԻԼԻ 5, ԴՅՈՒՍԵԼԴՈՐՖ

«Ապրիլի 5-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի թուրքական գլխավոր հյուպատոսարանի առջև բողոքի ցույց էր կազմակերպվել ի պաշտպանություն Սիրիայի Քեսաբ քաղաքի հայ բնակչության: Ցույցը կազմակերպել էր Գերմանիայի «Հայ ակադեմիականների միություն 1860» գիտամշակութային կազմակերպությունը, որին աջակցել էին Եվրոպայի հայերի համագումարի և «Հայկական վերածնունդ» շարժման Գերմանիայի մասնաճյուղերը»: Աղբյուրը՝ http://goo.gl/0nlrP1

ԱՊՐԻԼԻ 5, ՍՏԱՄԲՈՒԼ

«Ստամբուլում ապրիլ 5-ի հետմիջօրեին, Կալաթասարայի «Լիսէ»-ին առջեւ բողոքի ցույց կատարուեցաւ՝ Սուրիոյ Քեսապ գիւղաքաղաքի հայերուն դէմ ի գործ դրուած տեղահանութեան եւ թալանի դէպքերուն համար»։ Աղբյուրը՝ http://goo.gl/dvgklw

ԱՊՐԻԼԻ 6, ԹԲԻԼԻՍԻ

«Թբիլիսիում ապրիլի 6-ին վիրահայերը Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության եւ Թուրքիայի դեսպանատան շենքերի մոտ բողոքի ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն քեսաբահայերի: Ընդհանուր առմամբ,անցկացված ցույցին մասնակցել է ավելի քան 250 մարդ»: Ցույցի կազմակերպիչներն են՝ «Վրաստանի Հայ Համայնք», Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոն, «Թբիլիսի Հայերի Վեհաժողով»: Աղբյուրը՝ http://goo.gl/WZNucB

ԱՊՐԻԼԻ 6, ՏՈՐՈՆՏՈ

«Իսկ Կանադայի Տորոնտո քաղաքում՝ Թուրքիայի հյուպատոսության շենքի դիմաց, մոտ 600 ցուցարարներ քննադատել են Անկարային եւ կոչ արել, որ խստացնի հսկողությունը Սիրիայի հետ սահմանին»: Աղբյուրը՝ http://goo.gl/66CkPD

ԱՊՐԻԼԻ 6, ՄՈՆՐԵԱԼ

«Մոնրէալի ՄԱԿ-ի շէնքին դիմաց կայացաւ բողոքի ցոյց, որ կազմակերպուած էր ՀՅԴ Քանատայի երիտասարդական միութեան (ՔԵՄ) եւ ՀՅԴ «Արմէն Գարօ» ուսանողական միութեան կողմէ»: Աղբյուրը՝ http://goo.gl/8eKDqt

ԱՊՐԻԼԻ 6, ԹԵՀՐԱՆ

«Ապրիլ 6-ի երեկոյան Թեհրանի Սասուն քաղաքամասի Ս. Թարգմանչաց եկեղեցում տեղի ունեցավ համահավաք՝ ի պաշտպանություն Քեսապի հայության»: Աղբյուրը՝ http://goo.gl/HX1EVn

Share Button