Իշխանությունները փորձում են մոլորեցնել ժողովրդին

Այսօր   Սահմանադրական դատարանի որոշման մեկնաբանությամբ մամուլի ասուլիսով հանդես եկան «Դեմ եմ» նախաձեռնության անդամները: Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը հիշեցրեց, որ «Դեմ եմ» շարժումը պայքարում է նոր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ, քանի որ այն, բացի հակասահմանադրականից, նաև հակասոցիալական օրենք է, և հորդորեց իշխանությունների կողմից արված իրարամերժ մեկնաբանությունները հիմք չընդունել: Զուգահեռներ անցկացնելով Սահմանադրական դատարանի կողմից հունվարի 24-ի և ապրիլի 2-ի որոշումների միջև` Ավետիսյան Հայկը նշեց, որ ինչպես առաջին դեպքում, այնպես էլ հիմա, իշխանությունները մեկնաբանելու են իրենց ձեռնտու ձևով:

Նախաձեռնության անդամ Հարություն Աղլամազյանը կարծիք հայտնեց, որ Սահմանադրական դատարանը կայացրել է ոչ թե իրավական, այլ իրավաքաղաքական որոշում` խնդրի ուղղվածությունը իրավական դաշտից տեղափոխելով Ազգային ժողով և կառավարություն:

3-րդ բանախոս Վահագն Ավագյանը կոչ արեց գործատուներին չզբաղվել ինքնագործունեությամբ և չմոլորեցնել աշխատողներին:  «Դեմ եմ» թիմի անդամները իրենց խոսքը եզրափակեցին` ասելով, որ իրենց պաշտոնական դիրքորոշումը Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված կհայտարարեն 1-2 օրից, երբ իրենց իրավաբանները մանրամասն ուսումնասիրեն որոշումը:

Share Button