Հրաչ Մուրադյանի սպանությունից անցել է մեկ տարի

Մեկ տարի առաջ մենք հողին հանձնեցինք մեր մարտական ընկերոջը՝ Հրաչ Մուրադյանին:

Մեկ տարի է անցել, սակայն դեռևս չի ավարտվել նախաքննությունը և բացահայտված չեն հանցագործության կատարողներն ու պատվիրատուները:

Նման դեպքերում ՀՀ իշխանությունները սկզբունքայնորեն անգործության են մատնվում և հայտնվում են անօգնական վիճակում: Ցավոք սրտի, ևս մեկ անգամ նրանք ապացուցեցին, որ ոչ ժողովրդին են ծառայում, ոչ էլ արդարությանը:

Վաղ թե ուշ այս ոճրագործությունը բացահայտվելու է, պատժվելու են  կատարողներն ու պատվիրատուները, և պատժից անմասն չեն մնալու այս հանցագործությունը պարտակողներն ու կոծկողները:

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպություն

02.04.2014

Share Button