Հողի դողը

Այս տարվա հունվարի 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսանտ խմբի հարձակման պատճառով զոհվեց 19-ամյա հայ զինվոր Արմեն Հովհաննիսյանը։ Իր վրա ընդունելով թշնամու կրակը՝ նա փրկեց իր մարտական ընկերների կյանքը։ Հետո պարզվեց, որ Արցախում մեր սահմանապահները տարբեր հնարքներ են կիրառում մոտեցող թշնամուց պաշտպանվելու համար։ Այդ ձեռագործ սարքերից են պահածոյի դատարկ տուփերը, որ կապոցներով ամրացնում են խրամատներում, իսկ ոմանք շներ են ընտելացնում՝ հույսը դնելով շան հաչոցի վրա։

Վերջերս մեզ դիմեցին հայ գիտնականները՝ պատմելով, որ դեռևս տարիներ առաջ պատրաստվել են գերժամանակակից ու գերզգայուն էլեկտրոնային սարքեր սահմանը վերահսկելու համար: Մեր զրուցակիցն է ֆիզիկոս Հարություն Կարապետյանը: Նրա անունը հայտնի դարձավ, երբ անցյալ տարի նա՝ ի նշան բողոքի, հրաժարվեց ՀՀ նախագահի մրցանակից:

 

Share Button