Հայաստանի հանքակերները և միջազգայինները

Մարտի 25-26-ը ՀՀ կառավարությունը և Համաշխարհարհային բանկը կազմակերպում են միջազգային համաժողով «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում» խորագրով: Համաժողովին աջակցում են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ԱՄՆ-ի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի դեսպանատները և Կանադայի կառավարությունը։ Համաժողովի այսօրվա նիստին մի խումբ բնապահպաններ վաղ առավոտյան կազմակերպել էին բողոքի ակցիա՝ «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, որից հետո ցանկացան ներս մտնել և մասնակցել համաժողովին: Հյուրանոցի անվտանգության աշխատակիցները փորձեցին խոչընդոտել բնապահպանների մուտքը դահլիճ՝ չնայած որ համաժողովը բաց և հանրային էր: Ի վերջո, բնապահպանները պաստառներով կարողացան մտնել դահլիճ և իրենց ասելիքը հասցնել համաժողովի մասնակիցներին: Բնապահպանների խոսքով. «անպատասխանատու իշխանության օրոք հանքարդյունաբերությունը չի՛ կարող լինել պատասխանատու»:

Բնապահպանները նախարարին առաջարկեցին պոչամբարի ջուր խմել, դեսպաններին ցուցադրեցին Հայաստանի հանքերն ու պոչամբարները և մատնացույց արեցին, որ կոնֆերանսին չեն մասնակցում ՀՀ կառավարության ներկայացուցիչները՝ վարչապետն ու նախարարները՝ առաջարկելով վերանվանել համաժողովը՝ «Հայաստանի հանքակերները և միջազգայինները»:

Share Button