Գնում ենք քեսապցի մեր հայրենակիցներին պաշտպանելու

«Քեսապը հայն է ու Հայաստանը, իսկ հայի ու Հայաստանի վրա ձեռք բարձրացնողը ձեռք է բարձրացնում ամբողջ հայության արժանապատվության և պատվի վրա»,-այս մասին Նախախորհրդարանի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան պատերազմի ժամանակ Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը, ով հանդես է եկել քեսապահայերին պաշտպանելու նպատակով զինված խմբեր ձևավորելու առաջարկությամբ: Շեշտելով քեսապցիներին օգնելու հարցում համայն հայության գործուն մասնակցության կարևորությունը՝ Վահան Բադասյանը նշեց. «Մենք գնում ենք մեր բնիկ հայրենակիցներին պաշտպանելու: Նրանք, ովքեր ուզում են հայի և Հայաստանի արժանապատվությունը պաշտպանեն թող միանան իմ կոչին և իրենց մասնակցությունն ունենան այս սուրբ գործին»:

Հայտարարության տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ.

http://www.preparliament.com/qesapy-pashtpanelu-nakhadzernutyun/

Share Button