Դեսպանների աչքի առաջ հանքերն ու պոչամբարներն են

Անպատասխանատու իշխանության օրոք հանքարդյունաբերությունը ՉԻ՛ կարող լինել պատասխանատու.
ՀՀ կառավարությունը և Համաշխարհարհային բանկը կազմակերպել են միջազգային համաժողով «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում» խորագրով: Համաժողովին աջակցում էին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ԱՄՆ-ի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի դեսպանատները և Կանադայի կառավարությունը։ Անվտանգության աշխատակիցները փորձեցին խոչընդոտել բնապահպանների մուտքը դահլիճ՝ չնայած, որ համաժողովը բաց-հանրային էր: Ի վերջո բնապահպանները պաստառներով կարողացան մտնել դահլիճ և հասցնել ասելիքը համաժողովի մասնակիցներին:

Share Button