Հիմնադիր Խորհրդարանի ընտրությունը

ՀԽ-ի այլընտրանքային ընտրությունը նախատեսվում է կազմակերպել հետևյալ կերպով.
Ա/ ՀԽ-ի պատգամավորության յուրաքանչյուր թեկնածու գրանցվելուց հետո իր միջոցներով, իսկ եթե դա հնարավոր չէ` ՆԽ աջակցությամբ, նախապես սահմանված որոշակի ժամկետում հավաքում է առնվազն 300 ստորագրություն:
Բ/ 300 կամ ավելի շատ չկրկնվող ստորագրություն հավաքած առնվազն 100 թեկնածուների առկայության պարագայում ՀԽ Ընտրական հանձնաժողովը թեկնածուների ներկայությունն ապահովելու համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետի հաշվառմամբ նշանակում է ՀԽ ընտրության օր և այդ մասին պատշաճ կերպով ծանուցում է բոլոր թեկնածուներին:
Գ/ Նշանակված օրը ՀԽ պատգամավորության թեկնածուները հավաքվում են և իրենց կազմից ՀԽ ձևավորելու նպատակով կազմակերպում են ռեյտինգային քվեարկություն: Օտարերկրաբնակ թեկնածուները կարող են քվեարկությանը մասնակցել հեռավար կապի միջոցով: Առավելագույն թվով ձայներ ստացած 65 հոգին դառնում են ՀԽ պատգամավոր:
Դ/ Հետագայում պատգամավորներից որևէ մեկի դուրս գալու պարագայում նրա տեղը կլրացնի ռեյտինգային քվեարկությամբ առավել շատ ձայներ ստացած հաջորդ թեկնածուն:

Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատման չափանիշները

Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի ծրագրային հիմնադրույթներ և կանոնակարգ

Share Button