Հարգելի՛ հայրենակիցներ,
տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 18-ին ժամը 13:00-16:00 Նախախորհրդարանի գրասենյակում տեղի կունենա հանրային քննարկում-ներկայացում
«Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի
Համազգային հարցերի Պահանջատիրություն և Հայաստան-սփյուռք ենթաոլորտները»
թեմայով:
Բանախոս՝ Ալեք Ենիգոմշյան
Միջոցառումը նվիրված է Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման Ռազմավարական հայեցակարգի նախագծի հանրային ներկայացման և քննարկումների շարքի հերթական Համազգային հարցերի ոլորտին։
Ռազմավարական հայեցակարգի մասին
Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգը համազգային և պետական քաղաքական-ծրագրային փաստաթուղթ է, որում համակարգված ձևով ներկայացվում են ներպետական, համազգային և միջազգային մակարդակներում անհատի, ընտանիքի, համայնքի, հասարակության, պետության և համայն հայության հոգևոր-մշակութային առողջացման ու սոցիալ-տնտեսական բարգավաճման, նրանց կարողությունների բացահայտման, համախմբման, գործադրման ու կայուն զարգացման, ինչպես նաև հայության անօտարելի իրավունքների վերատիրացման պետական և համազգային քաղաքականության ընդհանուր հիմնադրույթները:
Բանախոսի մասին
Ալեք Ենիգոմշյանը Մագիստրոսական թեզը պաշտպանել է Բեյրութի Ամերիկյան Համալսարանում: Իր մոտեցումներում առավելապես կարևորում է համաշխարհային, տարածաշրջանային և ազգային համակարգերի ձևավորման, գործունեության և զարգացման միտումների, ինչպես նաև դրանց սոցիալ-տնտեսական, սոցիալ-քաղաքական և այլ ենթահամակարգերի սերտ փոխկապակցվածության և խորքային միասնության խնդիրները: Եղել է ազգային-ազատագրական զինված պայքարի ակտիվ մասնակից, ԱՍԱԼԱ-ի գաղափարական թևի պատասխանատու: Ներկայումս` Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի և Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության քարտուղարության անդամ է:
Օրը՝ 18-ը մարտի, երեքշաբթի, 2014
Ժամը՝ 13:00-16:00
Վայրը՝ Նախախորհրդարանի գրասենյակ, Ալեք Մանուկյան 5/5
Լեզուն՝ Հայերեն
Գրանցման կարգը՝ Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրացվել մինչև ս․թ․ մարտի 17-ը, ժ 18:00-ը՝ նամակ հղելով [email protected] էլ․ հասցեով կամ զանգահարելով +37493 803 221:
Միջոցառումը հեռարձակվելու է օնլայն հետևյալ հղումով՝ http://www.ustream.tv/channel/nakhakhorhrdaran
ՕՐԱԿԱՐԳ
18 մարտի 2014
13:00-13:05 Մասնակիցների գրանցում
13:05-13:10 Ողջույնի խոսք
Հասմիկ Էվոյան, Նախախորհրդարանի անդամ
13:10-14:10 Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Համազգային հարցերի Պահանջատիրություն և Հայաստան-սփյուռք ենթաոլորտները
Ալեք Ենիգոմշյան, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ
14:10 -14:25 Ընդմիջում
14:25-15:50 Հարցեր և պատասխաններ
15:50-16:00 Ամփոփում և փակում