)

Որքա՞ն է Հայաստանի բնակչության թիվը – Հրանուշ Խառատյան

Փետրվարի 28-ին Նախախորհրդարանի գրասենյակում տեղի ունեցավ հանրային քննարկում-ներկայացում:
«Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Ժողովրդագրական ոլորտը» թեմայով:

Միջոցառումը նվիրված է Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման Ռազմավարական հայեցակարգի նախագծի հանրային ներկայացման և քննարկումների շարքի հերթական՝ ժողովրդագրական ոլորտին։

«Վերջին 2011 թվականին Հայաստանում իրականացված պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի առկա բնակչությունը կազմել է 2.871.771 մարդ, իսկ Հայաստանի մշտական բնակչության թիվը, ըստ այդ մարդահամարի, 3.018.854 մարդ է: Որևէ երկրի համար հարյուր հիսուն հազար մարդու տարբերությունը՝ առկա և մշտական բնակչության մեջ, շատ մեծ չէ, բայց այստեղ չի գտնվի որևէ մեկը, որը կհավատա, որ այս թվերը արտացոլում են իրականությունը: Կան փաստարկներ շատ ավելի տխուր թվերի մասին, և շատ լավատես լինելու դեպքում կարող ենք ասել, որ Հայաստանի բնակչության թիվը մոտ է երկուսուկես միլիոնին: Ինչքան է մշտական բնակչության թիվը՝ դժվար է ասել… բայց որ Հայաստանից դուրս գտնվող բնակչության, նույնիսկ մշտական բնակչության մեջ հաշվառվող զգալի մասը, իրականում, Հայաստանի բնակչություն չէ, կարծում եմ, որ փորձ ունեցող և հետաքրքրվող մարդու համար քիչ կասկածելի իրողություն է»,- Հրանուշ Խառատյան

Հայեցակարգի մյուս հատվածները դիտեք հետևյալ հղումներով՝

Համազգային հարցերի ոլորտի ժողովրդագրական մասը – Հրանուշ Խառատյան (ՄԱՍ 1)

Համազգային հարցերի ոլորտի ժողովրդագրական մասը – Հարց պատասխան (ՄԱՍ 2)

Share Button