Ձեռքներդ հեռու մեր գյուղերից: Բախում Երևան-Ապարան մայրուղու վրա

Մարտի 6-ին Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի, Արտաշավան և հարակից այլ համայնքների գյուղացիները դուրս էին եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ իրենց համայքում իրականացվող ապօրինի ՀԷԿ-ի շինարարության: Ի նշան իրենց բողոքի՝ գյուղացիները մի քանի ժամ շարունակ փակեցին Աշտարակ-Ապարան մայրուղին:

Աշտարակ-Ապարան մայրուղու վրա տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ համազգեստավոր և ծպտյալ ոստիկանները փորձել են բռնության գործադրմամբ ապօրինի կերպով բերման ենթարկել Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանին, աջակիցներ Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին, Հովհաննես Ղազարյանին, Տարոն Հարությունյանին և Տաթև Մայիլյանին: Այդ պահին ակցիայի մասնակից գյուղացիները կանխել են ոստիկանների ապօրինի գործողությունները և թույլ չեն տվել, որ նրանց բերման ենթարկեն:

Սակայն Երևան վերադարձի ճանապարհին քաղաքացիական հագուստով ոստիկանները հետևել են վերջիններիս, և երբ Լենինգրադյան փողոցում նրանք իջել են տրանսպորտից, ավելի քան տասը հոգով հարձակվել և դարձյալ բռնության գործադրմամբ Եղիա Ներսեսյանին, Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին ու Հովհաննես Ղազարյանին բերման են ենթարկել Աշտարակի Ոստիկանության բաժին: Նույն օրը՝ երեկոյան ժամը 8-ի սահմաններում, վերջիններիս ազատ արձակեցին ոստիկանության Աշտարակի բաժնից:

ՀԷԿ-ի կառուցման մասին ավելի մանրամասն կարող եք դիտել հետևյալ տեսանյութում՝

Share Button