Ոստիկանները բռնության գործադրմամբ բերման են ենթարկել Նախախորհրդարանի անդամին և աջակիցներին

Ոստիկանները Լենինգրադյան փողոցում բռնության գործադրմամբ բերման են ենթարկել Նախախորհրդարանի անդամին և աջակիցներին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` մարտի 6-ին, Աշտարակ-Ապարան մայրուղու վրա տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ համազգեստավոր և ծպտյալ ոստիկանները փորձել են բռնության գործադրմամբ ապօրինի կերպով բերման ենթարկել Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանին, աջակիցներ Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին, Հովհաննես Ղազարյանին Տարոն Սարգսյանին և Տաթև Մայիլյանին: Այդ պահին ակցիայի մասնակից գյուղացիները կանխել են ոստիկանների ապօրինի գործողությունները և թույլ չեն տվել, որ նրանց բերման ենթարկեն:
Սակայն Երևան վերադարձի ճանապարհին քաղաքացիական հագուստով ոստիկանները հետևել են վերջիններիս և երբ Լենինգրադյան փողոցում նրանք իջել են տրանսպորտից, ավելի քան տաս հոգով հարձակվել և դարձյալ բռնության գործադրմամբ բերման են ենթարկել Եղիա Ներսեսյանին, Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին ու Հովհաննես Ղազարյանին:

 

 

Share Button