Տեղեկացնում ենք, որ «Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը մարտի 6-ին կազմակերպում է կլոր սեղան-քննարկում «Բնապահպանական քաղաքականության նպատակները, խնդիրները և ռեսուրսները Հայաստանում» թեմայով։
Միջոցառմանը ելույթ կունենան Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը, բնապահպանական ոլորտի փորձագետ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանը և Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը։ Քննարկումը կվարի Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը։
Օր, ժամ, վայր
2014 թ. մարտի 6, 19:00-21:00, Նախախորհրդարանի գրասենյակ` Ալեք Մանուկյան 5/5