Չենք հանդուրժի որևէ ճնշում. ընդդեմ ֆինանսների նախարարության ճնշումների

Մարտի 7-ին՝ ժամը 12:30, «Դեմ եմ» նախաձեռնությունը ֆինանսների նախարարության մոտ կազմակերպում է ակցիա՝ հայտնելու իր բողոքն ու անհամաձայնությունը այդ կառույցի ապօրինի գործողությունների կապակցությամբ:

Այսօր՝ մարտի 5-ին, «Ելակետ» մամուլի ակումբում «Դեմ եմ» թիմի անդամներ Դավիթ Մանուկյանը, Հարություն Աղլամազյանը և Մանուկ Զաքարյանը խոսեցին մարտի 7-ին կայանալիք բողոքի ակցիայի նպատակի, աշխատակիցների և գործատուների վրա իրականացվող ճնշումների մասին: Բանախոսների պնդմամբ՝ իշխանություններն այս կոնֆլիկտը փորձում են տեղափոխել գործատու-աշխատակից հարթություն, մինչդեռ խնդիրը կառավարության հետ է: «Դեմ եմ» թիմը կոչ արեց ինքնակազմակերպվել, չվախենալ, չենթարկվել հակասահմանադրական օրենքին և ոչ մի դեպքում չընտրել որևէ ֆոնդ:

Share Button