Այլևս ոչ մի կոպեկ Համահայկական հիմնադրամին – Շանթ Ոսկերիչյան

Շանթ Ոսկերիչյանը ծնվել է Կոստանդնուպոլսում (այժմ Ստամբուլ): Ուսանել է Մխիթարյան և Կենտրոնական վարժարաններում: Կրթաթոշակ շահելով՝ տեղափոխվել է Փարիզ և շարունակել կրթությունը՝ ստանալով հաշվապահի մասնագիտություն: Այժմ «Հայկական վերածնունդ» շարժման Փարիզի մասնաճյուղի անդամ է: Հաճախակի լինում է Հայաստանում, անձնապես մասնակից դառնում հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: Շանթ Ոսկերիչյանի վերջին այցի ընթացքում նրա հետ զրուցեցինք Հայաստանին առչվող թեմաներով: Մեր զրուցակիցը ներկայացրեց իր դիտարկումները Հայաստան-Սփյուռք կապերի, Հայկական Վերածնունդ շարժման, Համահայկական հիմնադրամի, Հայաստանում տիրող իրավիճակի, այս իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերի մասին:

Share Button