Կարո Եղնուկյանն ընդդեմ Սամվել Ալեքսանյանի

Ս.թ. մարտի 5-ին՝ ժամը 11:30-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն` Թբիլիսյան խճուղի 3/9, դահլիճ 10, դատավոր` Կարինե Պետրոսյան) տեղի կունենա Կարո Եղնուկյանն ընդդեմ «Ծածկած շուկա»-ի սեփականատեր-օլիգարխ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, Երևանի թիվ 1 շուկա ՍՊԸ-ի ու այդ ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Մկրտչյանի` վիրավորանքի և զրպարտության միջոցով Կարո Եղնուկյանի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառած վնասների հատուցման պահանջի մասին քաղաքացիական գործով առաջին դատական նիստը:

Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ տեսանյութում.

«Սամվել Ալեքսանյանի ձեռքերն այդքան երկար չեն. հրահանգը վերևից է – Կարո Եղնուկյան» http://www.youtube.com/watch?v=tnM7g8gBT_0