Առաջնո՞րդ, թե՞ առաջնորդող խումբ

Այս անգամ մեր զրուցակիցն է Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

-Մեր հանրության մեջ գերակշռում է այն կարծիքը, որ շարժումը պետք է ունենա առաջնորդ: Նախախորհրդարանն առաջ է քաշում ոչ թե «առաջնորդ», այլ «առաջնորդող խումբ» հասկացությունը: Ինչո՞ւ:

vjt86UpJDbj1pJZBc1ViAWF3WJՏիգրան Խզմալյան. – Ոչ մի տնային տնտեսուհի իր բոլոր շորերը մեկ մեխից չի կախում. մեխը ծռվելու կամ ընկնելու է պատից: Վառ անհատականությունների և ամուր ընտանեկան կապերի ազգ հանդիսանալով՝ հայերը դժվար են համակերպվում միանձնյա ղեկավարությանը: Բացի դա, մեր նորագույն պատմության երկու տասնամյակներն ապացուցեցին անվերահսկելի ու անփոխարինելի «առաջնորդի» կործանարար դերը, ինչպես իշխանության ղեկին, այնպես էլ՝ ընդդիմության: Մյուս կողմից, մենք ունենք 1988-1990 թթ. առաջնորդող խմբի դրական փորձը, որը հաջողությամբ դիմակայեց կայացման առաջին շրջանի փորձություններին: Մեր բոլոր դժբախտությունները սկսվեցին խմբից առանձնացած ու միանձնյա «առաջնորդ» հռչակված նախագահից, որի երկրորդ իսկ ընտրությունները հիմք դրեցին երկրում բռնապետության և կեղծիքների մենաշնորհին: Մենք ընդգծում ենք նախագահական պաշտոնի վերացման և խորհրդարանական համակարգի հիմնադրման կարևորությունը:

Share Button