Արտագաղթի հիմնական պատճառները. հարցազրույց Վարդան Հակոբյանի հետ

1656170_227149187470817_516175036_nՀարց Նախախորհրդարանի անդամ դիրիժոր Վարդան Հակոբյանին.

-Ինչ եք կարծում որո՞նք են արտագաղթի հիմնական պատճառները և ինչպե՞ս կարելի է կանխել այն:

-Արտագաղթի պատճառը մեկը չէ, պատճառները մի քանիսն են: Կարող են լինել ամենահասարակ սոցիալական պայմաններից սկսած մինչև ավելի խորքային` անհանդուժողականություն, ապագայի տեսլականի բացակայություն, արդարադատության և արդարության պակաս, որը իմ կարծիքով պատճառներից ամենագերիշխողն է: Ամեն մեկն ունի իր մոտիվացիան իմ նշածների շրջանակներում: Կանխելու համար պետք են խորքային փոփոխություններ, քանի որ պատճառներն էլ խորքային են: Նախ՝ մարդկանց ապրելու համար ճիշտ միջավայր, աշխատանքի առկայություն և արդարության, սահմանադրական կարգի հաստատում: Այդ ամենին հասնելու համար արմատական և համակարգային փոփոխություններ են պետք: Դրանք մեկ օրվա մեջ չեն կարող լինել: Այս ամենին հասնելու համար պետք է հստակ տեսլական ու ծրագիր, որի համար պատասխանատվություն պետք է վերցնի Հիմնադիր խորհրդարանը և ժողովրդի քվե ստանալուց հետո անցնի ծրագրի իրագործմանը: Վստահ եմ՝ երբ սկսվեց այդ գործընթացը, նույնիսկ առանց ռեալ հաջողություններ ունենալու, մենք կունենանք արտագաղթի նվազագույն կասեցում, իսկ զուգահեռ կունենանք նաև ներգաղթ:

Share Button