Ռազմավարական հայեցակարգի նախագծի Ժողովրդագրական ոլորտը

Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 13:00-16:00, Նախախորհրդարանի գրասենյակում տեղի կունենա հանրային քննարկում-ներկայացում

 

«Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի

Ժողովրդագրական ոլորտը»

թեմայով:

Միջոցառումը նվիրված է Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման Ռազմավարական հայեցակարգի նախագծի հանրային ներկայացման և քննարկումների շարքի հերթական՝ ժողովրդագրական ոլորտին։

Ռազմավարական հայեցակարգի մասին

Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգը  համազգային և պետական քաղաքական-ծրագրային փաստաթուղթ է, որում համակարգված ձևով ներկայացվում են ներպետական, համազգային և միջազգային մակարդակներում անհատի, ընտանիքի, համայնքի, հասարակության, պետության և համայն հայության հոգևոր-մշակութային առողջացման ու սոցիալ-տնտեսական բարգավաճման, նրանց կարողությունների բացահայտման, համախմբման, գործադրման ու կայուն զարգացման, ինչպես նաև հայության անօտարելի իրավունքների վերատիրացման պետական և համազգային քաղաքականության ընդհանուր հիմնադրույթները:

Բանախոսի մասին

Հրանուշ Խառատյանը ծնվել է 1952թ. Խորհրդային Ադրբեջանի Շամխորի շրջանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ԽՍՀՄ Ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու է, գիտական թեզը՝ «Չերքեզահայերի պատմա-ազգագրական ուսումնասիրությունը», պաշտպանել է ԽՍՀՄ Ազգագրության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում 1982թ-ին: Երկար տարիներ աշխատել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում, Երևանի պետական համալսարանում (որպես Ազգագրության ամբիոնի վարիչ), Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, որոշ տարիներ նաև վարչական աշխատող է եղել Երևանի քաղաքապետարանում, ՀՀ կառավարությունում: Այժմ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար մասնագետ է: Գիտական աշխատանքները վերաբերում են Կովկասի պատմա-ազգագրական, անցումային շրջանի Հայաստանի սոցիալ-տնտեսական, Հայոց Ցեղասպանության խնդիրներին: Հեղինակ և համահեղինակ է տասից ավել գրքերի, ութսունից ավել գիտական հոդվածների, երկու հեռուստաշարքերի, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածների: Ղեկավարել է քսանից ավել հետազոտական ծրագրեր, տասից ավելի գիտական ատենախոսություններ: 2012 թ-ի նոյեմբերից «Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության անդամ է։

Օրը՝        28-ը փետրվարի, ուրբաթ, 2014

Ժամը՝    13:00-16:00

Վայրը՝   Նախախորհրդարանի գրասենյակ, Ալեք Մանուկյան 5/5

Լեզուն՝   Հայերեն

Գրանցման կարգը՝ Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրացվել մինչև ս․թ․ փետրվարի 27-ը, ժ 18:00-ը՝ նամակ հղելով [email protected]  էլ․ հասցեով կամ զանգահարելով +37493 803 221: Միջոցառումը հեռարձակվելու է օնլայն ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՈՒՄՈՎ

ՕՐԱԿԱՐԳ 

28 փետրվարի 2014

 13:00-13:05        Մասնակիցների գրանցում

13:05-13:10        Ողջույնի խոսք

                                 Հասմիկ Էվոյան, Նախախորհրդարանի անդամ

13:10-14:00  Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական    հայեցակարգի նախագծի ժողովրդագրական ոլորտը

                            Հրանուշ Խառատյան, Նախախորհրդարանի անդամ

 14:00 -14:15        Ընդմիջում

14:15-15:50         Հարցեր և պատասխաններ

15:50-16:00         Ամփոփում և փակում

Ռազմավարական հայեցակարգը ժողովրդագրական ոլորտում