Լուծումը այլընտրանքային կառավարության ստեղծումն է – Իրազեկման երթ

Փետրվարի 22-ին Նախախորհրդարանն անցկացրեց ամենշաբաթյա իրազեկման երթ, որն այս անգամ տեղի ունեցավ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն թաղամասում: Երթի մեկնարկին Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը ներկայացրեց Նախախորհրդարանի հայտարարությունը՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատման չափանիշները, ինչպես նաև Հիմնադիր Խորհրդարանի ձևավորման գործընթացը: