«Իշխանությունը զավթած անձի դիտարկումները արհամարհել է պետք»

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ԵԿՄ համագումարի ժամանակ դժգոհող ազատամարտիկներին վերաբերող դիտարկումներին, գրել է. «Որևէ մեկին հիշեցնելու կարիք չկա, որ այդ անձնավորությունը ոչ թե երկրի նախագահ է, այլ իշխանությունը զավթած անձ, ով կտրված է հայությունից, իրականությունից, տրամաբանությունից, ով հայության խնդիրների պաշտպանը չէ, այլ սովորական բանդայի պարագլուխ, որին քննադատությունը և սարկազմը ոչինչ չի անի։

Ես ուզում եմ, որ մենք արհամարհենք հիշյալ անձնավորության կողմից պարբերաբար արվող դատողությունները և չարժանացնենք դրանք անգամ ծաղրի։ Մենք ավելի կարևոր իրադարձությունների շեմին ենք։ Մենք պարտավոր ենք կենտրոնանալ ազգային-ազատագրական պայքարի միջոցով ռեժիմից ազատվելու խնդիրների և ապագա Հայաստանը կերտելու վրա։ Մենք դրան ունակ ենք։ Մեր ժողովուրդը գիտակից և հոգատար ղեկավարության է արժան, և դա իրականանալու է»։

Աղբյուրը` galatv.am