Մեր պայքարն այսօր Հայաստանում է

Լուսինե Նավասարդյանն արդեն 12 տարի է, ինչ ապրում է Հայաստանում: Նա իր քրոջ և եղբոր հետ Երևան է տեղափոխվել Թեհրանից:
Տեսանյութում Լուսինեն կիսվում է իր մտքերով՝ հայրենադարձության, արտագաղթի և հայրենիքում պայքարելու մասին:

«Ինձ հաճախ էին հարցնում. «Ինչո՞ւ ես եկել Հայաստան, տեղ ե՞ս գտել գալու»:
Իմ կոչն այն է, որ չմտածենք միայն մեր մասին, այլ համընդհանուր մտածենք: Պետք է պայքարենք, պետք է փորձնք փոխել: Փորձենք մնալ: Հենց չգնալը արդեն քայլ է: Մարդիկ կան, որ Հայաստանում իրենց լինելով ու գոյությամբ արդեն պայքարում են: Ես չեմ մտածում եմ, որ դու գլուխդ կախ՝ քո մասնագիտությամբ զբաղվելով, ինչ-որ փոփոխություն կարող ես անել: Արդեն անցել են այդ ժամանակները. հիմա իրավիճակն ավելի բարդ է: Այժմ մեն-մենակ ինչ-որ փոփոխության չես կարող հասնել: Պետք է միանանք, պետք է միասնական լինենք, պետք է նվաճենք մեր իրավունքը»:

Share Button