Գյուղը քայքայվում է. Հայաստանը դարձել է քաղաք-պետություն (տեսանյութ)

Ո՞րն է Հայաստանում սոցիալ-տնտեսական քաղաքականության և ռազմավարության նպատակը`
– Անհատի, ազգի և պետական շահերի բավարարումը տնտեսական ստեղծագործականության հենքի վրա:
– Եթե մեզ հաջողվում է ունենալ հոգևոր-մշակութային արժեհամակարգով առաջնորդվող սոցիալ-տնտեսական համակարգ և հասարակարգ, իսկ աշխարհը շարունակում է առաջնորդվել նոյւթապաշտական արժեհամակարգով, խնդիր է առաջանում համադրելու այդ երկուսը:

Այլ խնդիրների շարքում են՝
1. Հավասարություն և սոցիալական բարեկացություն
2. Մրցունակություն, ինքնիշխանություն
3. Տեղաբաշխում
4. Համահայկակականություն
5. Արժեքահենության

«Մենք խնդիր ունենք փոխել սպառողականության վրա հիմնված մարդուն, նրան փոխանցել հանրային ունեցվածքին և հայրենի բնությանը տեր լինելու գաղափարը, մարդուն դուրս բերել իր ներկայիս պարազիտային վիճակից և այլ մարդկանց, բնության ևհանրային ունեցվածքի հետ բերել փոխօգնության հարաբերությունների մեջ»: