Դասընթաց երիտասարդների համար

«Ազատագրական ցանցային պայքար»
դասընթաց երիտասարդների համար

Հայաստանում ինքնիշխան պետության կառուցման ծրագրի շրջանակում Նախախորհրդարանը կազմակերպում է «Ազատագրական ցանցային պայքար» դասընթաց։

Դասընթացը տեսական պարապմունքների և գործնական մարզումների համալիր է։

ՆՊԱՏԱԿ

Դասընթացի նպատակն է պատրաստել երիտասարդ գաղափարական առաջամարտիկներ, որոնք ունակ կլինեն Հայաստանի Հանրապետությունում (Արցախը ներառյալ) ազատագրական պայքարի կազմակերպման միջոցով վերահաստատել ժողովրդի իշխանությունը և ստանձնել ապագա հայկական պետության կերտման ու արդյունավետ կառավարման պատասխանատվությունը:

ԾՐԱԳԻՐ

1. Գաղափարա-քաղաքական պարապմունքներ

1.1. Հայ ազգի ապագայի և ապագա հայկական պետության տեսլականը
1.2. Ազատագրական պայքարի պատմության ուրվագծեր և տեսության հիմունքներ
1.3. Ազգային գաղափարախոսության տեսության հիմունքներ

2. Հենքային հումանիտար պարապմունքներ

2.1. Կառավարման հիմունքներ
2.2. Հոգեբանության հիմունքներ
2.3. Հաղորդակցման մշակույթ (հռետորություն, բանավեճի արվեստ, բանակցելու արվեստ և այլն)
2.4. Փիլիսոփայություն և աշխարհայացք
2.5. Քաղաքագիտության հիմունքներ
2.6. Իրավական գիտելիքների նվազագույն համալիր (սահմանադրական իրավունքի հիմունքներ, պետական պատժիչ մեքենայի հետ շփման համար անհրաժեշտ իրավական գիտելիքներ)
2.7. Հայ մշակույթ (ինքնություն, էպոս, պատմություն, ավանդություն, երգ, պար)
2.8. Ակադեմիական գրագրություն
2.9. Վերլուծական մեթոդների հիմունքներ
3. Հոգեմտավոր, բարոյակամային և ֆիզիկական պարապմունքներ

3.1. Անձնական հոգեմտավոր և բարոյակամային հատկանիշների (մտքի ու կամքի որակ, հոգեբանական կենսունակություն, կայունություն ու տոկունություն, համառություն, սառնասրտություն, հավասարակշռություն, վախի, տագնապախռովության ու ցավի հաղթահարում և այլն) զարգացում, այդ թվում`
– մտածողության խթանման և հիշողության ուժեղացման տեխնիկա
– պոզիտիվ մտածողության տեխնիկա, հաջողության հասնելու տեսության հիմունքներ

3.2. Առողջական ինքնաներշնչանք, առողջ կենսակերպ, ծոմապահություն
3.3. Գյուտարարական, նորարարական մտածողության հմտություններ
3.4. Վերապրելու գիտելիքներ և հմտություններ
3.5. Ինքնապաշտպանական արվեստի հիմունքներ

4. Օպերատիվ պարապմունքներ

4.1. Օպերատիվ աշխատանքի գիտելիքներ և հմտություններ
4.2. Փողոցային պայքարի և դիմակայության հիմունքներ
4.3. Առաջին բուժօգնության գիտելիքներ ու հմտություններ

5. Գործնական պարապմունքներ

5.1. Մտագրոհներ և քննարկումներ
5.2. Թիմային աշխատանքի հմտություններ
5.3. Ռազմավարական խաղեր
5.4. Ճամբարներ և արշավներ

Գիտելիքների և հմտությունների ուսուցման մեթոդներ

Դասընթացի ժամանակ կիրառվելու են ինչպես ավանդական, այնպես էլ դասախոսի կազմակերպչական դերի պայմաններում մասնակիցների ինքնուսուցման մեթոդներ: Երկրորդ մեթոդի պարագայում պարապմունքերն ու մարզումներն անց են կացվելու «Բոլորը մարզիչ են, բոլորը սան են» սկզբունքով։ Դրանց նյութը, թեմատիկան և ընթացքը որոշվում է համատեղ` դասախոսի օգնությամբ։ Կիրառվելու է նաև դասախոսի հսկողությամբ դասընթացի մասնակիցների կողմից պարապմունքի վարման ձևը:

Ընդունելություն

Մասնակիցների ընդունելությունը կատարվում է ըստ թեստի և հարցազրույցի արդյունքների: Դասընթացն անցկացվում է հաջորդաբար բարդացող ծրագիր ունեցող փուլերով: Յուրաքանչյուր հաջորդ փուլի համար մասնակիցների ընտրազատումը կատարվելու է գիտելիքների, հմտությունների և կարգապահության գումարային գնահատականի հիման վրա։

Դասընթացին մասնակցելու պայմաններ

Դասընթացին մասնակցելու համար կարող են հայտ ներկայացնել 20-ից մինչև 30 տարեկան անձինք (այլ տարիքի անձանց համար սահմանված է մասնաբաժին մինչև 20 տոկոս)։ Դիմորդները պետք է ներկայացնեն ազատ ոճով գրված կենսագրական և անձնագրի պատճեն։ Ընդունելությունը՝ հարցազրույցով։

Հայտերն ընդունվում են փետրվարի 10-ից մինչև փետրվարի 22-ը։  Պարապմունքները սկսվում են 2014 թ. մարտի 1-ից։

Դասընթացների անցկացման վայրը` ք.Երևան, Ալեք Մանուկյան 5/5։
Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի համար դիմել՝ ք.Երևան, Բակունց 2 (Մերգելյան ինստիտուտի մոտակայք), բն. 82, հեռ. 010 220 567, էլ. հասցե [email protected]

Դասընթացի այլ մանրամասներ կհրապարակվեն հավելյալ: Միացեք դասընթացի ֆեյսբուքյան միջոցառմանը: