Նախախորհրդարանից՝ Հիմնադիր Խորհրդարան

Նախախորհրդարանի հերթական շաբաթօրյա երթն անցկացվեց Փետրվարի 1-ին Շենգավիթ վարչական շրջանում:

Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը ներկայացնում է Նախախորհրդարանից Հիմնադիր Խորհրդարան անցնելու ընթացքը:

Առաջին քայլը, որ մենք պետք է կատարենք յուրային կառավարության ստեղծման գործում, Հիմնադիր Խորհրդարանի ստեղծումն է, որը ձևավորվելու և գործելու է գործող իշխանությունից և նրա թելադրած կանոններից դուրս:

Հիմնադիր Խորհրդարանի 65 անդամները կընտրվեն 300 չկրկնվող ստորագրություն հավաքած թեկնածուներից: Հիմնադիր Խորհրդարանը՝ որպես Նախախորհրդարանի նախանշած ծրագիրը կառավարող մարմին, իրականացնելու է համակարգային փոփոխությունները, այդ թվում՝ վարչախմբին ներկայացնելու է հեռացման հայտ՝ ժողովրդի կամքի պարտադրմամբ:

«Այս համակարգը ուժեղ է թվում, որովհետև մինչև օրս խաբված ենք եղել: Մեզ կեղեքող կառավարիչներին յուրային ենք համարել և հույսեր ենք փայփայել, որ մի օր նրանք ուշքի կգան: Սակայն մեր աչքերն արդեն բացվել են: Ամբողջ ժողովուրդն արդեն հստակ տեսնում է, որ սրանք օտար ու թշնամի կառավարիչներ են: Ուրեմն համախմբվենք այս ճշմարտության գիտակցությամբ, համախմբվենք ու պայքարենք, պայքարենք ու ստեղծենք մե´ր կառավարման համակարգը, ստեղծենք մե´ր Խորհրդարանը»: