Բանտարկված ազատամարտիկ

Հունվարի 31-ին Վերաքննիչ դատարանի դիմաց հավաքվել էին ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները, համախոհները և մի խումբ մտահոգ քաղաքացիներ: Վոլոդյա Ավետիսյանի և նրա նկատմամբ կիրառվում են կամայականություններ և բռնություններ:

Հիշեցնենք, որ Վոլոդյայի որդուն՝ Ավետիս Ավետիսյանին, զորակոչել են բանակ՝ անտեսելով այն փաստը, որ նա սրտի աշխատանքի եւ վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրներ ունի (թունավոր զոբ), ուստի այս պահին նա ի վիճակի չէ լիարժեք ծառայություն անցնել բանակում։