Բնակիչները միավորում են ուժերը՝ ընդդեմ ապօրինի շինությունների

Գիտակցելով, որ քաղաքաշինական բոլոր խնդիրների պատճառը նույնն է՝ Երևան քաղաքի տարբեր բնակիչներ միավորվել են՝ ստեղծելով «Ընդդեմ ապօրինի շինությունների» նախաձեռնությունը: Քաղաքացիները համոզված են, որ խնդիրների լուծումը հնարավոր է գտնել միայն միացյալ ուժերով և համակարգված աշխատանքի միջոցով:

«Մենք չենք ընդունում ո´չ դատարանի, ո´չ կառավարության որոշումները: Մենք տներից դուրս չենք գալու: Մենք ցույց կտանք, որ հայ մարդը դեռ ընդունակ է սեփական ուժերով պաշտպանել իր արժանապատվությունը: Արդեն վեցերորդ տարին է՝ նրանք մարդկանց պահում են պատանդի վիճակում: Չե´նք արտագաղթելու. մնալու ենք ու կռվելու ենք: Ինչ ձևով մեր դեմ պայքարեն, համարժեք ստանալու են»,- Վարդան Գերավետյան