Իրավական և դատաիրավապահ ոլորտը: Ծրագրի նպատակը, խնդիրներն ու սկզբունքները (ՄԱՍ 1-ին)

Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը ներկայացնում է Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման Ռազմավարական հայեցակարգի Իրավական և դատաիրավապահ ոլորտը:
Աշխարհը գտնվում է համակարգային ճգնաժամի մեջ: Իրավական և դատաիրավապահ ոլորտը որպես համակարգ կառուցված է կիսափլուզված և արմատի առումով ոչ ամբողջությամբ իմաստավորված աշխարհահայացքային, քաղաքակրթական հենքի վրա:
Ներկայումս Հայաստանում դատաիրավապահ համակարգը ընդամենը կառավարող հանցավոր վարչախմբի գործիքն է: Հայաստանում, իրականում, անկախ դատարան գոյություն չունի և դատաիրավապահ համակարգը դատարանակենտրոն չէ՝ կառուցված չէ դատարանի շուրջ: Գործադիրից գալիս են համապատասխան հրահանգներ, և դատարանը նոտարի նման դակում է այդ որոշումները:

ՆՊԱՏԱԿԸ
Ռազմավարական հայեցակարգի սույն ոլորտի ծրագրի նպատակն է՝ արդիական կերպերի մեջ ազգային բնույթի իրավական և դատաիրավապահ համակարգերի ձևավորման և գործառման ապահովումը: Մենք փորձում ենք օրգանական սիմբիոզ անել. լինել կերպով, ձևով արդիական և բնույթով ազգային: Եվ սա համարում ենք լիովին իրականանալի:

ԽՆԴԻՐՆԵՐԸ
Այս նպատակին հասնելու համար մենք պետք է լուծենք երեք հիմնական խնդիր՝
– Ազգային իրավական գիտության և մշակույթի կայացում,
– Ազգային արժեհամակարգին և մարդու բնական ու բանական էությանը համապատասխանող իրավական համակարգի ձևավորումը
– Անկախ դատարանի և դատարանակենտրոն դատաիրավապահ համակարգի ձևավորումը:

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Առաքինությունների գերակայություն, ներդաշնակություն և համալիրություն:
2. Ավանդականի և արդիականի, ազգայինի և համամարդկայինի ներդաշնակ միասնություն ու փոխադարձ զարգացում:
3. Իրավունքի գերակայություն:
4. Դատարանի անկախություն և դատարանակենտրոնություն:
5. Հաշտարարություն և հաշտարարության առաջնահերթություն:
6. Արդյունավետություն:

Կարող եք նաև ներբեռնել Իրավական և դատաիրավապահ ոլորտի ներկայացման էլեկտրոնային տարբերակները Word և PowerPoint ֆորմատներով:

Ոլորտի ներկայացման հաջորդ մասերը կարող եք դիտել հետևյալ հղումներով`

Իրավական և դատաիրավապահ համակարգը ապագա Հայաստանում (ՄԱՍ 2)

Իրավական և դատաիրավապահ ոլորտը: Հարց ու պատասխան (ՄԱՍ 3)

Share Button