Օրակարգը մնում է նույնը՝ ձևավորել այլընտրանքային խորհրդարան

Հունվարի 25-ին Նախախորհրդարանն անցկացրեց հերթական իրազեկման երթը: Երթի մասնակիցները կոչ արեցին կազմակերպվել, ստեղծել համազգային դիմադրության շարժում, արհամարհել գործող պետական մարմիններին, ձևավորել ապագա Հայաստանի ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ, ճանաչել ու լիազորել միայն նրան և անհաղթահարելի ուժ դառնալով` հեռացնել հանցավոր վարչախմբին:

«Եթե մենք չստեղծենք մեր յուրային կառավարությունը, ապա մենք դատապարտված ենք լինելու ամեն ամիս այս կամ այն հիմար որոշման շուրջ դիմադրություն կազմակերպելու: Մենք օժանդակելու ենք դիմադրության բոլոր օջախներին, սակայն մեր հիմնական օրակարգը մնում է Հայաստանում այլընտրանքային իշխանության սաղմերի ձևավորումը»,- Գարեգին Չուգասզյան