«Նախախորհրդարան»-ը ներկայացրեց իրավական ոլորտի բացերը լրացնելու հայեցակարգ

«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր իրենց գրասենյակում հրավիրված հանրային քննարկման ժամանակ ներկայացրեց նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի իրավական և դատաիրավապահ ոլորտի նախագիծը:

Այն ներկայացրեց իրավաբան, փաստաբան, «Նախախորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը. «Խիստ ուռճացված է ինչպես դատական, այնպես էլ իրավապահ համակարգը: Դատախազության, ոստիկանության, ուժային և ֆիսկալ մարմինների հետաքննական ու նախաքննական մարմինները ձևավորվել են էքստենսիվ եղանակով և ծառայում են լեգիտիմությունից զուրկ նոր գաղութային կառավարման համակարգի պահպանման ու վերարտադրման գործին՝ այդ պատճառով զբաղեցնելով անհրաժեշտից մի քանի անգամ ավելի շատ ուժեր և միջոցներ»:

Ըստ հայեցակարգի՝ խիստ անբավարար են փաստաբանության ինստիտուտի մակարդակը և արդյունավետությունը. «Փաստաբանական գործունեությունը պետության կողմից որպես մենաշնորհ օրենքով հանձնվել է ՀՀ փաստաբանական պալատին՝ նրան վերապահելով փաստաբանական գործունեության արտոնագիր տալու իրավասությունը»:

Աղբյուրը` 1in.am